Ֆրանսիան և նրա դաշնակիցները պատրաստվում են նոր բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը թույլ կտա ապասառեցնել Քադաֆիի և նրա ռեժիմի ներկայացուցիչների բանկային հաշիվները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ֆրանսիական դիվանագիտական շրջանակներին: «Այս պահին դժվար է ավելի մանրամասն ասել»,- նշել է աղբյուրը:
Al-Jazeera հեռուստաալիքը փոխանցում է, որ Քադաֆիի կողմնակիցները փորձում են հետ նվաճել ապստամբների ձեռքում գտնվող Լիբիայի առաջնորդի նստավայրը, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիի Բաբ Ալ-Ազիզիյա շրջանում: Գործակալությունը կրկին շեշտում է, որ ծանր մարտեր են ընթանում Rixos հյուրանոցի մոտ, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է Քադաֆին: Այստեղ են նաև 35 օտարերկրացիներ, որոնք արգելափակված են հյուրանոցում:







































