Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ամեն ինչ պետք է անենք, որ խաղաղության պայմանագրի պրոցեսում լինի նաև Եվրամիությունը, այլապես կորուստներ կունենանք

Ապրիլի  28-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է համաձայնագրի կատարման ընթացքը։ ԵՄ կողմն ընդգծել է  իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում, և գոհունակություն հայտնել Հայաստանի` բարեփոխումների օրակարգին շարունակական հանձնառության և մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության համար: ԵՄ-ը խրախուսել է  Հայաստանին շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։

Եվրամիությունը նաև  ողջունել է  խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը և ընդգծել մարդասիրական և վերականգնմանն ուղղված տրամադրվող շարունակական աջակցությունը։ Հանդիսանալով Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր և ամենախոշոր դոնոր, ԵՄ-ը պատրաստակմություն է հայտնել  է տրամադրել հետագա փորձագիտական և ֆինանսական աջակցություն կառավարության կարողությունների ամրապնդման համար՝ հանրային կառավարման ոլորտի առանցքային բարեփոխումների նախագծման և իրականացման, ԵՄ չափանիշների մոտարկման նպատակով՝ համապատասխան ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած հանձնառություններին։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ շատ կարևոր է ֆիքսել, որ ցանկացած ձևաչափում Եվրամիության ներգրավվածությունը մեզ համար ձեռնտու է․ «Եվրամիության գլխավոր սկզբունքը խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելն է, այսիքնն՝ բանակցություններ, քննարկումներ, վեճեր, բայց անպայման խաղաղ ճանապրհով լուծել։ Եվ նշանակություն չունի՝ մենք ՍԵՊԱ-ի մասին ենք խոսում, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին։Եվրամիությունը ցանկացած դեպքում մեզանից պահանջելու է  վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։ Եվ երկրորդը՝ իրենց համար շատ կարևոր է հարգել  մարդու իրավունքները։ Դա է պատճառը, որ անկախ նրանից, թե մենք ինչ ենք քննարկում՝ մեզ ձեռնտու է Եվրամիության գոյություն ունենալը։ Եթե վաղը մեզ Եվրամիությունն առաջարկի Ադրբեջանի հետ սահմանազատում անել, բացառվում է, որ այդ պրոցեսում ինքը ողջունի պատերազմը, ուստի  մեզ իր ներկայությունը ձեռնտու է։ Կան իհարկե մանրուքներ, մենք կարող ենք ասել՝ ինչպե՞ս է Եվրամիությունը հասկանում խաղաղությունը։ Գլխավոր հարցն այն է, որ իրենք կտրականապես դեմ են, որ դու ուժող լուծես հարցերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ սա է պատճառը, որ մենք պետք է ձգտենք, որ Եվրամիությունն այդ պրոցեսներում լինի․ «Եկեք համեմատենք Ռուսաստանի հետ, այդ համեմատությունը շատ կարևոր է։ Ռուսաստանն ասաց՝ Եվրամիությունը մեզանից ուզում է նախաձեռնությունը խլել ու միանգամից շտապես հայտարարել՝ մենք կողմնակից ենք, որ Ադրբեջանի առաջ քաշած հինգ սկզբունքների հիման վրա լուծվեն հարցերը ու խաղաղության պայմանագիր կնքվի։Ինչու՞ Ադրբեջանի հինգ առաջարկների,  ինչու՞ Հայաստանի անունը չեք տալիս։ Ռուսաստանը շարունակում է պրադրբեջանական քաղաքականությունը։ Հիմա չեմ ուզում խորանալ, թե որն է իրենց շահը, աբյց այդպես է։ Ռուսաստանն ասում է՝ առաջ մի ընկեք, եմքն ասում ենք եկեկ Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքներով լուծենք։ Ադրբեջանիա սածն էլ  այն է, որ եմքն ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փախստականները վերադառնան, բայց նշած չէ, որ հայերն էլ Բաքու վերադառնան։ Միտքս այն է, որ տարբերությունն ակնհայտ է»։

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ թե՛ իշխանությունը և թե՛ հասարակությունը այդ տարբերությունը կհասկանան․ «Լուրջ, ճակատագարկան հարցեր են, խաղուպար չէ։ Ռուսաստանն ասում է՝ պատրաստ ենք սահմանագծման ու սահմանազատման հարցում խորհրդատվական աջակցություն տանք։ Չհասկացա՝ ո՞ր քարտեզներով։Իրենք ասում ենթ վեր, որոնք 20-ական չեն, մինդչեռ պետք է անել հենց այդ թվերի քարտեզներով, որովհետև հենց այդ թվերին այդ երկրները մտան Սովետական միություն։ Այն ժամանակ անկլավ չկար,  հայկական ճանապարհները Ադրբեջանի ձեռքերում չէին։ Հիմա Ռուսաստանի հայտարարություններից ես հասկանում եմ, որ այդ հարցով էլ իրենք Ադրբեջաբի ուզածը կանեն»։

Նվազագույնը, ըստ քաղաքագետի, մեզ ձեռնտու է, որ գործընթացներում լինեն Միացյալ նահանգներն ու Եվրամիությունը․ «Եթե մնաց միայն հայ-ադրբեջանա-ռուսական դաշտում, կորուստներն անխուսափելի են։Եթե ԵՄՆ-ն ու ԱՄՆ-ն լինեն՝ շանս կլինի, որ մենք մեր շահերը կկարողանանք պաշտպանել»։

Ստեփան Գրիգորյանը նաև կարծում է, որ Ռուսաստանին ամբողջությւամբ պրոցեսից հնարավոր չի լինի դուրս թողնել․ «Լավ  է, թե վատ՝ առանձին քննարկման հարց է, բայց մենք պետք է ռեալիստ լինենք։ Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահներ են, այնտեղ չկան Ֆրանսիան ու մնացած երկրները։ Պետք է ջանքերը համատեղել։ Մենք կարող ենք դժգոհ  լինել Ռուսաստանի դիրքորոշումից, բայց պետք է հասկանանք իրականությունը՝ իրեն անտեսել չենք կարող։ Ռուսաստանը կա այս պրոցեսում, մեր ցանկությունը պետք է լինի , որ անպայման ներգրավվեն նաև Եվրամիությունն ու Միացյալ նահանգները»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում