«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ տեղի է ունենում 1998 թվականի կրկնության անհաջող փորձ. «Ընդդիմությունն ուզում է ոչ ընտրական ճանապարհով իշխանությունը վերազավթել»:
Մեհրաբյանի խոսքով` քանի դեռ չի սպանվել հետխորհրդային տարածքը կլանելու ռուսական քաղաքականությունը, այդ պետությունը կարտահանի հիստերիա, կոնֆլիկտներ. «Կյանքը ստիպելու է, որ Հայաստանը գա եզրակացության, թե ովքեր են մեր վաղվա գործընկերները: Հայկական դիվանագիտությունը վերանայման է ենթարկում իր մարտավարությունը»:








































