Tuesday, 23 06 2026
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Ուկրաինայի ազատագրմա՞ն, թե՞ բաժանման պլանը. Նարիշկինն ազդարարում է լեհ-ամերիկյան քննարկումներ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը հայտարարել է, որ իր ծառայության տվյալով, Լեհաստանը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ աշխույժ քննարկումներ է սկսել Ուկրաինայի տարածքում իր «պատմական հողերի» հանդեպ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ: Ըստ Նարիշկինի՝ Լեհաստանը կփորձի ռազմական ներկայություն հաստատել այդ տարածքներում և այդ նպատակի համար ներկայումս փորձ է անում գտնել Ուկրաինայում համախոհ քաղաքական ուժեր՝ ուկրաինական ազգայնական ուժերին հակակշիռ: Նարիշկինի հայտարարությունը, իհարկե, կարող է միանգամայն տեղավորվել Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում քարոզչական, տեղեկատվական պատերազմի տրամաբանության մեջ: Միևնույն ժամանակ, սակայն, այդ տեղեկությունը բավականին ուշագրավ է հնչում այն զարգացումների ֆոնին, որ տեղի են ունենում այսպես ասած եվրաատլանտյան բևեռում՝ ՆԱՏՕ շրջանակում: Օրինակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Օստինի նախաձեռնությամբ Գերմանիայում ամերիկյան ռազմակայանում տեղի էր ունեցել ՆԱՏՕ անդամ և մի շարք այլ երկրների պաշտպանության նախարարների հանդիպում:

Դրան մասնակցել էին Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Կատարի, Իսրայելի, Հորդանանի, Մարոկկոյի, Քենիայի, Թունիսի պաշտպանության նախարարները: Քննարկվել է Ուկրաինային հետագա ռազմական օգնության հարցը, սակայն քննարկման մասնակիցների շրջանակն ու մասշտաբը վկայում է, որ այդ ամենի տողատակում շատ ավելի լուրջ գործընթացներ ներառող օրակարգ կամ մտադրություն է, որը խոսում է որոշակի նոր շրջափուլի մասին, որ Արևմուտքը դիտարկում է ուկրաինական պատերազմի առնչությամբ: Դրա մասին է վկայում և այն, որ խոսվում է Ուկրաինային նաև ծանր սպառազինության մատակարարման մասին, թեև մինչ այդ Արևմուտքը ձեռնպահ էր մնում այդպիսի մատակարարումներից:: Միևնույն ժամանակ, սակայն, արևմտյան պաշտոնյաները, այդ թվում ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը, հայտարարում են, որ անում են ամեն ինչ պատերազմը Ուկրաինայի տարածքից դուրս չգալու համար: Թվում է, որ երկու այդ բաղադրիչը չեն համապատասխանում միմյանց, քանի որ ուկրաինական բանակին ծանր սպառազինության մատակարարումը թերևս նվազագույնը բերելու է ռիսկի, որ Ռուսաստանը կարող է առավել մեծացնել ռազմական գործողության մասշտաբը:

Կամ էլ դիտարկվող սցենարներում թերևս հենց այն է, ինչի մասին խոսում է Նարիշկինը՝ ռազմական ներկայություն Ուկրաինայի այսպես ասած հյուսիս-արևմտյան մասում, հարավ-արևելյան մասում ռուսական ռազմական ներկայության ֆոնին: Եվ դա կարող է լինել հենց «լեհական» մեխանիզմով՝ հաշվի առնելով ընդհուպ պատմական պահը: Դա որպես սցենար, որի առումով ուշադրության է արժանի և այն նախաձեռնությունը, որ դեռևս պատերազմից առաջ արեց Մեծ Բրիտանիան՝ Բրիտանիա, Լեհաստան, Ուկրաինա դաշինքի ձևավորում: Ծանր սպառազինությունը այդ պարագայում կօգնի հաստատել ուժերի որոշակի բալանս և ձևավորել որոշակի «ստատուս-քվո», այդ կերպ փաստացի բաժանելով Ուկրաինան: Արդյո՞ք իրավիճակը մտնում է այդ տրամաբանությամբ զարգացող սցենարի դաշտ, կամ «հասնում» դրան: Խոսվում է, իհարկե, այն մասին, որ Ուկրաինային տրվող կամ տրվելիք ծանր սպառազինությունը հակահարձակման համար է, որպեսզի Կիևը հետ վերցնի այն տարածքները, որ անցել են ռուսական վերահսկողության տակ: Բայց դա կնշանակի Ռուսաստանի լիակատար պարտություն: Դա՞ է իրատեսական և իրականանալի, թե՞ Ուկրաինայի «բաժանումը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում