Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

ՆԱՏՕ-ն Կովկասում՝ իներցիա՞, թե միատարրություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Պիեր Կոլոմինան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 6-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանը ասել է, որ «ՆԱՏՕ-ն կարևորում է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում և պատրաստ է օժանդակելու այդ գործընթացին»: Այդ մասին հայտնում է կառավարության հաղորդագրությունը: Ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն պատրաստ աջակցել Կովկասի խաղաղությանը, և ինչու՞ դաշինքը այդ խաղաղությանն անկարող եղավ աջակցել 44-օրյա պատերազմի ընթացքում, որում անմիջականորեն ներգրավված էր դաշինքի անդամ Թուրքիան: Ավելին, պատերազմի բռնկումից մի քանի օր անց Թուրքիա այց կատարեց ՆԱՏՕ գլխավոր քքարտուղար Յենս Ստոլտենբերգը: Թե ինչ քննարկումներ եղան Անկարայում, պարզ չէ, սակայն փաստ է այն, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան ոչ միայն չդադարեցրեց պատերազմին իր անմիջական մասնակցությունը թե կառավարման, թե նաև ռազմական գործողությունների որոշակկի մասնակցության իմաստով, այլ առավել ինտենսիվացրեց այն:

Մինչդեռ,, հյուսիսատլանտյան դաշինքից չեղավ Թուրքիայի մասնակցության վերաբերյալ որևէ դատապարտող հայտարարություն: Իհարկե խնդիրը այստեղ բարոյախրատական դաշտում չէ: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ից որևէ բան սպասելուց առաջ պետք էր ինչ որ բան սպասել նախ սեփական ռազմավարական դաշնակցից: Սակայն, իհարկե դաշնակցի հարցում էլ Հայաստանի հասարակությունը և թերևս նաև քաղաքական իշխանությունը չունեն ավելորդ պատրանքներ: Դա այլ խնդիր է, որն իհարկե Հայաստանինն է, բայց որը չի ծածկում այլ հարցերը, այդ թվում մասնավորապես հենց այն, թե ինչպե՞ս է դաշինքը տեսնում Կովկասի կայունությանն ու անվտանգությանը իր աջակցությունը: Եվ դա այն դեպքում, երբ հյոուսիսատլանտյան դաշինքը ինքը ներկայումս ապրում է ոչ այնքան լավ օրեր:

Մասնավորապես, չնայած Ուկրաինայի հարցում հավաքական Արևմուտքի շրջանակում Ռուսաստանի դեմ դիրքորոշումներին, ՆԱՏՕ-ում այդուհանդերձ տարբեր են դիրքորոշումները մի շարք հարցերում, կապված թե ուկրաինական պատերազմի, թե ՌԴ դեմ հնարավոր գործողությունների, թե նույնիսկ Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հետ, որի դեմ էր խոսել ՆԱՏՕ «երիտասարդ» անդամներից մեկի՝ Խորվաթիայի նախագահը:

Ընդհանրապես, ինքնին որպես ռազմա-քաղաքական կենսունակ և շարժունակ դաշինք ՆԱՏՕ ապագան որոշակի հարցականի տակ է հենց դաշինքի առաջատարների քաղաքականության համատեքստում:

Անկասկած է, որ ներկայումս շեշտը դրվում է այսպես ասած լոկալ անվտանգային մեխանիզմների վրա, որոնք դե յուրե չեն բացառում ՆԱՏՕ շարունակությունը, դե ֆակտո սակայն խոսում են այն մասին, որ դաշինքի առաջատարները ձգտում են անվտանգության և ռազմա-քաղաքականության այլ հարցերում ունենալ միմյանցից անկախ գործելու մեխանիզմներ՝ ի դեմս լոկալ դաշինքների կամ միավորումների: Ահա այդ իրավիճակում, ՆԱՏՕ-ն անշուշտ շարունակում է մնալ համաշխարհային անվտանգության առաջնային դերակատար, սակայն ննրա վարքի կանխատեսելիության հարցը մեղմ ասած դառնում է բաց հարց, այդ առումով նաև լրացուցիչ հարց առաջացնելով՝ որքանով կարող է դաշինքը կենսունակ լինել Կովկասի անվտանգության ու կայունության հարցում, հատկապես Ռուսաստանի հետ թեժ հակադրության պայմաններում: Այստեղ կա թերևս մի տարբերակ, եթե Կովկասը դիտարկվի Ռուսաստանի հետ թեկուզ անուղղակի, միջնորդավորված շփումների և հաղորդակցության հարթակ: Բայց, այդ պարագայում էլ, առկա է հարցը՝ ի՞նչ է ՆԱՏՕ-ն այժմ և որքանով է այն «մեկ օրգանիզմ», երբ հնարավոր է խոսելով մեկի հետ, դա դիտարկելով խոսակցություն բոլորի հետ: Ներկայումս այդ հարցն ունի ավելի շուտ բացասական պատասխանի «նախադրյալներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում