Freedom House-ի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցը, որը գնահատել է նաև Հայաստանի իրավիճակը 2021 թվականի ընթացքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հետ:
Ֆրիդըմ Հաուսի՝ «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում Հայաստանը Մոլդովայի և Կոսովոյի հետ միասին ավտորիտար ռեժիմ ունեցող երկրից անցում է կատարել հիբրիդային ռեժիմ ունեցողի, սակայն դեռ շատ հեռու է ժողովրդավարական պետություն համարվելուց։ Հայաստանի ժողովրդավարության միավորը 7 միավորանոց սանդղակում 2,96-ից բարելավվել է՝ հասնելով 3,04-ի։ Ինչի՞ հաշվին է կատարվել այս անցումը։ Քաղաքացիական հասարակության բարձր միավորի շնորհիվ։