Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Բնակարանային գողություններն էականորեն նվազել են. Դատախազություն

Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում, ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնից ստացված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2022թ. առաջին եռամսյակում բնակարանային գողությունների դեպքերի և դրանց բացահայտման ընդհանուր միտումները:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ վիճակագրությունը փաստում է, արձանագրվել են շոշափելի դրական արդյունքներ:

Մասնավորապես, 2022թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային գողության 284 դեպք, այն պարագայում, երբ 2021թ. նույն ընթացքում գրանցվել էր նման 325 դեպք, այսինքն դեպքերը նվազել են 41-ով կամ 12,6%-ով:

Դրան զուգահեռ, 2021թ. առաջին եռամսյակում արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը կազմել էր 41,6%, մինչդեռ 2022թ.՝ 51,6%: Այսինքն բացահայտման ցուցանիշը աճել է 10 տոկոսային նիշով:

Ընդ որում՝ այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության դրական միտումները շարունակվում են 2020թ.-ից: Եթե ողջ 2020թ. ընթացքում, նախորդող տարվա համեմատ, բնակարանային գողությունների դեպքերը նվազել են 25.8%-ով, ապա 2021թ.-ին՝ 2020-ի համեմատ՝ 5.2%-ով: Զուգահեռաբար եթե 2020թ. բացահայտվել է բնակարանային գողությունների դեպքերի 26.7%-ը՝ 2019 թվականի 21.1%-ի համեմատ, ապա 2021թ. բացահայտումը կազմել է 27.2%՝ 2020թ. 26.7%-ի դիմաց:

2022թ. այս միտումների շարունակումը կարևոր է նրանով, որ եթե 2020թ. բնակարանային գողությունների նվազման, դրանց բացահայտման դրական արդյունքների վրա մեծապես ազդել էր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների բերումով քաղաքացիների կողմից իրենց բնակության վայրերում մնալու հանգամանքով, ապա 2021թ. և հատկապես 2022թ. իրողությունների հիմնական պատճառն ակնհայտորեն հանցատեսակի դեմ պայքարը դեռևս 2019թ. ՀՀ դատախազության կողմից որպես առաջնահերթություն հռչակելն է, դրա շրջանակներում հանցագործությունների նախականխման, տաք հետքերով բացահայտման, կատարվող քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակի և արդյունավետության բարելավմանն ուղղությամբ նախաձեռնված համալիր և հիմնարար միջոցառումների իրականացումը:

«Մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ դատախազության ստորաբաժանումները երեք տարի շարունակ իրականացնում են այս հանցատեսակի առումով առավել ռիսկային և խոցելի բնակտարածքների քարտեզագրում: Վեր են հանվում արձանագրվող դեպքերին նպաստած պատճառները, որոնց վերացման նպատակով դատախազների կողմից կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր և հաղորդումներ են ուղղվում պատկան մարմիններին:

Բացի այդ, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների, շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ հանցավորների կողմից ամենաշատն օգտագործվող ճանապարհներին, դրանց հանգուցային կետերում տեղադրվում են տեսանկարահանող սարքեր:

Չնայած սպասվածից ավելի դանդաղ ընթացքին, այնուամենայնիվ, բազմաբնակարան շենքերի մուտքերը կահավորվում են կոդավորված փականներով դռներով, լուսավորության, տեսահսկման սարքերով: Ոստիկանության կարգախմբերը համեմատաբար ավելի ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցավորներին հետաքրքրող թաղամասերում, բնակտարածքներում»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում