Thursday, 28 09 2023
Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս առաջնորդների նկատմամբ պետք է լինի իրավական գնահատական
Կարեն Ջալավյանը (Քյոխ) Գորիսում է
Դատարանից պահանջում ենք ապահովել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքն ու խոշտանգման արգելքը.
14:15
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում
14:07
Ուկրաինան ենթակառուցվածքների վերականգնման համար 1 մլրդ դոլար է հավաքել
Որոշակի տվյալներ ունենք ԼՂ-ում տեղի ունեցած խոշտանգումների մասին , հրապարակային հանդես կգանք. ՄԻՊ
14:03
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ ժամանել է Կիև
13:59
Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 28, 2023
13:54
Հունաստանում մոլեգնում է «Էլիաս» փոթորիկը. մեկ օրում մի քանի ամսվա տեղումներ են գրանցվել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 28, 2023
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար
Հայկական բնաշխարհ. Կաչաղակաբերդ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024 թվականի ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի
13:42
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 28 2023
Արցախից բռնի տեղահանվածների գաղթի ճանապարհը
Ընդդիմադիրները այստեղ չեն, բայց մեզ անգործության մեջ են մեղադրում, դեմ են Հռոմի ստատուտին. Դավոյան
13:15
Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական պարագաներ կուղարկի ԼՂ–ից տեղահանվածներին
Հռոմի ստատուտի վավերացումը գործիք է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման համար. Ղազարյան
Ժամը 12.00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 68.386 բռնի տեղահանված
13:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:01
Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության, հայ ժողովուրդը կրկին դատապարտված է էթնիկ զտման. Մել Գիբսոն
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
12:58
Կանադայի վարչապետ Թրյուդոն ներողություն է խնդրել նացիստ վետերանին խորհրդարանում մեծարելու համար
Հռոմի ստատուտը կապ չունի հայ-ռուսական կապերի հետ, ամբողջը մանիպուլյացիա է
12:55
Իրանը մինչև տարեվերջ ևս 2 արբանյակ կարձակի. Հաջիզադե
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը
Տաշքենդի օդանավակայանի մերձակա արդյունաբերական պահեստում պայթյուն է որոտացել
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ

Որտեղ և ում միջնորդությամբ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին, որը փաստացի երկրորդն է Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո: Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հանդիպում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ: Չի նշվում, թե ինձ ձևաչափի հանդիպման մասին է խոսքը, ու՞մ միջնորդությամբ՝ Ռուսաստանի՞, թե՞ Եվրամիության: Բրյուսելի հանդիպման արդյունքում հայտարարվեց մինչև ապրիլի վերջ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու համաձայնության մասին:

Թե Բրյուսելի արդյունքով հրապարակված տեղեկության մեջ էր նշվում, որ այդ պայմանավորվածության հիմքը 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հանդիպումն էր, թե հետագայում Ռուսաստանն ինքը հիշեցրեց այդ մասին, ընդհուպ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո:

Նշանակո՞ւմ է դա, որ Եվրոպայի Խորհրդի նախագահը իր դիվանագիտական աշխուժությունն այդուհանդերձ համադրում է ռուսական կողմի հետ:

Օրերս տեղի ունեցավ Շարլ Միշելի հեռախոսազրույցը Պուտինի հետ: Համադրման վարկածը տրամաբանական է ավելի, քան հակառակը, որովհետև հակառակի պարագայում հազիվ թե հնարավոր է պատկերացնել, որ Ռուսաստանը թույլ տա «նախաձեռնության անցում» Եվրոպայի Խորհրդին: Առավել ևս, որ Մոսկվայի ձեռքին է նաև «փաստական» խաղաքարտ՝ քարտեզներ, որոնք առանցքային նշանակություն կունենան հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հարցում: Այդ իմաստով, եվրոպական խորհրդի նախագահի դիվանագիտական աշխուժությունը թերևս առավել «մրցակցային» է ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի հանդեպ, ի պատասխան այն «մրցակցությանը», որ Անկարան թելադրում է Եվրոպայի համար առավել զգայուն, անգամ գերզգայուն հարցի՝ ուկրաինական ճգնաժամի ուղղությամբ: Բայց, արդյո՞ք Ադրբեջանը կխաղա այդ տրամաբանության դաշտում, փաստացի օգնելով Եվրոպայի Խորհրդին Թուրքիայի հանդեպ կենսունակ լինելու հարցում: Այստեղ ուշադրության է արժանի մի «դետալ»: Նավթի, ցորենի, կարբամիդի խոշորածավալ ներկրումների հարց լուծելու համար Բաքու է ժամանել Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը, որը 2021-ին ձևավորված կոալիցիոն նոր կառավարության կազմում զբաղեցնում է ֆինանսների նախարարի պաշտոնը:

Լիբերմանը փաստացի եկել է Բաքու Ադրբեջանին միլիարդավոր դոլարների տնտեսական նոր գործարք առաջարկելու: Իսկ այն իր խորքում կարող է պարունակել նաև այլ քննարկումներ, մասնավորապես կապված այն նավթագազային ենթակառուցվածքային ծրագրերի հետ, որ Իսրայելը քննարկում է Իսրայել-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով՝ դեպի եվրոպական շուկա հաշվարկով, դիտարկելով դրան նաև Արաբական Միացյալ Էմիրությունների մասնակցությունը: Թուրքիան բոլորովին «ոգևորված» չէ այդ ծրագրերից, բայց Ալիևն էլ թերևս դիտարկում է, որ Թուրքիայից ստացել է այն հիմնականը, որ պետք էր իրեն՝ Արցախի հանդեպ ագրեսիայի աջակցություն: Այժմ Ալիևին պետք է թուրքական ազդեցության «հավասարակշռում», ընդ որում «եկամտաբեր» հավասարակշռում: Հայաստանի համար այս իրավիճակը ստեղծում է բավականին հարաբերական միջավայր, թե որոշակի նոր հնարավորություններով, թե նոր ռիսկերով: Մյուս կողմից, Երևանն այսօր օբյեկտիվորեն զուրկ է արագ փոփոխվող իրադրությունում նախաձեռնողական քաղաքականության հնարավորությունից և այս պահին առավել նախընտրելին թերևս ժամանակի վրա խաղալու և «հաշիվը պահելու» կարողությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում