Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի մասին. Պուտինն ու Միշելը կօգնեն միմյա՞նց, թե՞ Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 22-ի նիստում անդրադարձել է Մոսկվա կատարած պաշտոնական այցին, մասնավորապես ընդգծելով ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկումներում ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման խնդիրների վերաբերյալ ձեռք բերած համաձայնությունները: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արձանագրվել է այդ խնդիրների լուծման սկզբունքների վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների նույնականությունը: Հայաստանի վարրապետի խոսքի տողատակում այդ առումով թերևս «միջանցքի» հարցն է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է դնել ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացի հիմքում:

Մասնավորապես, Ալիևը պահանջում է ոչ թե հաղորդակցության հնարավորություն, այլ ճանապարհի հանդեպ իրավունք: Հասկանալի է, խոսքը Հայաստանի տարածքով անցնող և Նախիջևանն ու Ադրրբեջանը կապող ճանապարհի հանդեպ իրավունքի «ակնկալիքի» մասին է: Երևանը մերժում է, հայտարարելով, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները կարող են լինել միայն Հայաստանի ինքնիշխան իրավունքի ներքո: Իսկ առանց «միջանցքի» հաղորդուղիների ապաշրջափակումը տորպեդահարում է Ադրբեջանը: Բաքվի այդ դիրքորոշումը հասկանալի է՝ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է գտնել պատրվակ Հայաստանի հանդեպ փաստացի կիրառվող տրանսպորտային պատժամիջոցների քաղաքականությունը երկարաձգելու համար: Սակայն, խնդիրը այստեղ իհարկե լոկ դա չէ, այլ նաև այն, որ հաղորուղիների ապաշրջափակում տեղի ունենալու պարագայում, Ադրբեջանը զգալիորեն կորցնելու է իր այսպես ասած հետպատերազմական քաղաքական գերակայության «ռեսուրսի» մասով: Գործնականում հաղորդուղիների ապաշրջափակումը ընդհանուր առմամբ շահեկան է բոլոր դերակատարների համար, կամ՝ նվազագույնը խանգարող հանգամանք չէ նրանց գործողությունների համար, իսկ որոշ խաղացողների համար նույնիսկ բացում է դերակատարության աճի հնարավորություններ: Խնդիր ունի միայն Ալիևը, որի համար առանց որևէ «նախապայմանի», առկա վիճակում հաղորդուղիների ռեգիոնալ ապաշրջափակումը նշանակելու է «օրակարգային ստագնացիա» ամբողջ հայ-ադրբեջանական և արցախյան հարցում, ինչի համար էլ Ալիևը դիմադրում է: Սակայն, եթե նա դիմադրում է երկար, կնշանակի ունի որոշակի աջակցություն այդ հարցում: Խնդիրն այն է, որ, չնայած հանգամանքին, որ մյուս խաղացողները, միջնորդական դերակատարություն ունեցողները կամ դրա հավակնորդները դեմ չեն հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդուհանդերձ նաև առանձնապես չունեն դրա սուր անհրաժեշտություն, գոնե այժմ: Փոխարենը, այդ հարցում Ալիևի խնդիրները նրանք կարող են առնվազն փորձել օգտագործել հենց նրա հանդեպ ազդեցության համար: Ու, քանի որ այսօր Արևմուտք-Ռուսաստան ուկրաինական թեժ դիմակայությունում որոշակի աճել է Ադրբեջանի նշանակությունը, այդ դիմակայության խաղացողները չեն հրաժարվի նրա ունեցած խնդիրները հենց նրա իսկ դեմ որպես ազդեցության լծակ գործածելուց: Այլ կերպ ասած, օգնել Ալիևին ապաշրջափակումը ձգձգելու հարցում, փոխարենը նրանից ստանալով որևէ զիջում կամ ծառայություն: Նիկոլ Փաշինյանը խոսելով Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների նույնականության մասին, հայտարարել է նաև, որ «տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը»:

Մի բան է սակայն դիրքորոշումը, մեկ այլ բան դրա ուղղությամբ գործողությունների իրականացումն ու արդյունավետությունը: Այդ իմաստով, վերջին օրերին հատկապես աշխույժ է Եվրոպայի Խորհուրդը, որի նախագահ Միշելը, ինչպես նաև Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարը աշխատում են ինտենսիվորեն: Հենց այս օրերին Տոյվո Կլաարը հերթական այցով Բաքվում ու Երևանում է, նա հանդիպել է նաև հաղորդուղիների ապաշրջափակման հարցերով աշխատող Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հետ: Այդ հարցերը եղել են նաև Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում և խոսվել է փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխպատանքը ակտիվացնելու և կոնկրետ արդյունքների հասնելու անհրաժեշտության մասին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ խումբը առաջիկայում կկարողանա մշակել գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթային հիմքը, վերհաստատելով, որ Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել Արևելքն ու Արևմուտքը կապող ճանապարհի և երկաթուղու շինարարություն: Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի ու Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելի հեռախոսազրույցը: Իհարկե լրահոսում գերակշռող թեման ուկրաինականն է, սակայն թերևս կասկած չկա, որ կողմերը շոշափել են իրավիճակը նաև կովկասյան, հայ-ադրբեջանական տիրույթում: Պարզ չէ սակայն, թե ինչ են խոսել այդ կապակցությամբ՝ պատրա՞ստ են համատեղել ջանքը ապաշրջափակման օրակարգը առաջ մղելու հարցում առավել արդյունավետ լինելու համար, թե՞ հակառակը՝ խանգարելով միմյանց կծառայեն նաև այդ աշխատանքը ձգել ցանկացող Ալիևին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում