Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Ռուսաստանի ռազմական նոր պլանը և կոշտ ակնարկը Մոլդովային

Ռուսաստանի զինուժը Ուկրաինայի դեմ «հատուկ ռազմական գործողության» երկրորդ փուլում ունի Դոնբասի և Լուգանսկի շրջանները ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու նպատակ, ինչը սակայն նպատակների ամբողջությունը չէ: Երկրորդ փուլի նպատակների մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռուստամ Միննեկաևը: Նա ասել է, որ պատերազմի երկրորդ փուլում ռուսական զինուժի նպատակն է վերահսկողության տակ վերցնել նաև Հարավային Ուկրաինան: Սա նշանակում է, որ Ռուսաստանն ազդարարում է նաև Օդեսան վերցնելու մտադրության մասին: Համենայն դեպս, այսպես ասած աշխարհագրորեն Օդեսան ևս Հարավային Ուկրաինա է: Սակայն, ամենից ուշագրավը այստեղ այն է, որ ռուսաստանցի բարձրաստիճան զինվորական հրամանատար գեներալը հայտարարել է այն մասին, որ իրականացնելով այդ նպատակները, ռուսական զինուժի ամբողջապես կապահովի ցամաքային ճանապարհ Ղրիմ, ինչպես նաև թույլ կտա ունեալ ևս մի ճանապարհ դեպի Մերձդնեստր, որտեղ, ըստ ռուս գեներալի հայտարարության՝ «նույնպես ոտնահարվում են ռուսալեզու բնակչության շահերը»:

Այդպիսով, Ռուսաստանը փաստացի թիրախավորում է Մոլդովան, ըստ էության առաջին անգամ, իհարկե ոչ ուղղակի, սակայն բավականին թափանցիկ կերպով ակնարկելով Ուկրաինայի տարածքից դուրս ռազմա-քաղաքական գործողության հնարավորության մասին: Ինչով է պայմանավորված Մոլդովայի ուղղությամբ այդ կոշտ ակնարկը, արդյո՞ք այն ինչ որ զարգացում կանխելու նպատակ ունի, թե՞ Ռուսաստանը պարզապես մտադիր է Ուկրաինայում ռազմական փուլից հետո կազմակերպել Մերձդնեստրի միացում: Այդ ամենը հնարավոր է դիտարկել տարբեր մոդելների և սցենարների շրջանակում, սակայն բարձրաստիճան զինվորական պաշտոնյա գեներալի հայտարարությունը էական է: Այլ է հարցը, թե արդյո՞ք Մոսկվային կհաջողվի իրագործել ռազմական երկրորդ փուլի նպատակները: Այդ իմաստով, ակնառու է, որ ռուսական զինուժը ավելացրել է ճնշումը, միաժամանակ այդ ընթացքում իհարկե կրելով վնասներ, այդուհանդերձ ինքն էլ ահռելի վնասներ է պատճառել թե ուկրաինական զինուժին, թե Ուկրաինային: Այդ երկրի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ այս ընթացքում պատերազմի հետևանքով Ուկրաինայի կորուստը գնահատվում է մոտ 550 միլիարդ, և որպեսզի Ուկրաինան վերականգնվի, տարեկան անհրաժեշտ կլինի նվազագույնը 7 միլիարդ դոլար:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Շերմանը հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է: Այդ հայտարարությունն արժանի է մանրակրկիտ ուշադրության:

Բանն այն է, որ Ռուսաստանը կարող է հասնել ռազմական հաղթանակի, բայց՝ ռազմավարական պարտության: Բանն այն է, որ ռազմական հաղթանակ նա կտանի Ուկրաինայի հանդեպ, իսկ ռազմավարական պարտություն կկրի Նահանգներից, որոնք գործնականում իրենց դիվանագիտութամբ ստեղծեցին իրավիճակ, երբ Ռուսաստանի համար գործնականում չմնաց Ուկրաինայից նահանջի ճանապարհ, թեկուզ հսկայածավալ պատժամիջոցների ենթարկվելու գնով սկսելով պատերազմը: Այլ կերպ ասած, Ռուսաստանը կարող է ստանալ ինչ որ բան՝ պատերազմի արդյունքում, սակայն միաժամանակ ավելի մեծ խաղատախտակի վրա կունենա էական կորուստներ իր ազդեցության ներուժի իմաստով: Ինչպիսի հարաբերակցության կբերի այդ հանգամանքը այլ ռեգիոններում, այդ թվում Կովկասում, շատ բարդ է ասել: Եվ գլխավոր հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք կբերի Կովկասում էլ «պատերազմի երկրորդ փուլի» անհրաժեշտության: Սա առանցքային և տագնապալի հարցերից մեկն է, հատկապես զուգահեռ մի այլ իրողության ֆոնին: Երկու օր առաջ իրար հետևից Անկարայում հյուրընկալվել էին Կենտրոնասիական երկու հանրապետությունների՝ Տաջիկստանի պաշտպանության նախարարը և Ուզբեկստանի անվտանգության խորհրդի քարտուղարը: Անկարան նրանց հետ ստորագրել է ռազմական, անվտանգության ոլորտի գործակցության փաստաթղթեր: Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ է: ՀԱՊԿ մեկ այլ անդամ Կիրգիզիայի նախագահ էլ զուգահեռ պաշտոնական այց էր կատարել Ադրբեջան, ստորագրելով Դաշնակցային գործընկերության փաստաթուղթ: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը դեռևս չի ծրագրում հանդիպում Էրդողանի հետ, իսկ Թավրիզում Թոււրքիայի հյուպատոսն էլ հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Էրդողանի այց Իրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում