Ապրիլի 23-ինч Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին, Ուրուգվայ է այցելելու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ուրուգվայն ու Թուրքիան ամենաբարձր մակարդակով քննարկում են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Հայ համայնքում Չավուշօղլուի այցելությունը ապրիլ 24-ից մեկ օր առաջ վրդովմունք է առաջացրել, և, նկատի ունենալով Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության աշխատակիցների կողմից տարբեր երկրներում կատարված վայրագությունները, կազմակերպիչները խնդրել են Ուրուգվայի ներքին գործերի նախարարին ուժեղացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների վայրերի ապահովությունը։
Ապրիլի 24-ին Ուրոգվայի «Արմենիա» հրապարակում կատարվելիք միջոցառմանը ելույթ է ունենալու Ուրուգվայի արտգործնախարարը, իսկ ապրիլի 26-ին՝ խորհրդարանում՝ երկրի փոխնախագահը։ Նախատեսված են նաև կրոնական արարողություններ, մարդասիրական միջոցառումներ, քայլարշավ և ցույցեր։