Monday, 29 06 2026
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով

Իմ խնդիրը երաժշտությամբ մարդկանց սրտերին հասնելն է. Գարուի համերգին երկրպագուները «բրավո»-ներով ընդունեցին և դժվարությամբ բաց թողեցին արտիստին

Հանրահայտ կանադացի երգիչ Գարուն, որը ֆրանսերեն և այլ լեզուներով բազմաթիվ երգերով նվաճել է բազում երաժշտասերների սրտեր, մենահամերգով հանդես եկավ Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին, որը տեղի ունեցավ ապրիլի 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, արտիստի երկրպագուները «բրավո» վանկարկումներով ընդունեցին նրան և դժվարությամբ թույլ տվեցին հեռանալ բեմից:

Երգիչը չհիասթափեցրեց հանդիսատեսին՝ կատարելով Gitan, Bell և այլ հայտնի գործեր: Գարուն բեմ բարձրացավ Sous le vent սիրված ստեղծագործությամբ, որն ավանդաբար երգում է աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի հետ և բեմից իջավ դահլիճ՝ առավել ամրացնելով հանդիսատեսի հետ կապը:

Նա անդրադարձավ իր հայ լինելու մասին տարածված լուրերին և ևս մեկ անգամ հերքեց դա՝ նշելով, որ հայ չէ, ազգանունը Գարանյան չէ, այլ՝ Գարան, սակայն ինքը շատ է սիրում Հայաստանն ու շատ հայ ընկերներ ունի, որոնք հրաշալի մարդիկ են: Գարուն անմիջական էր, հումորով և համերգի սկզբում հույս հայտնեց, որ երեկոն կլինի ջերմ ու ընտանեկան: Արտիստը չսխալվեց, քանի որ դահլիճը, որը լեփ-լեցուն էր, բուռն ծափողջույններով էր արձագանքում բոլոր կատարումներին, երգում Գարուի հետ:

Երգիչը պատմեց՝ ներկայացվող շատ գործեր նոր մշակումներով են հնչում, քանի որ համավարակի ընթացքում երաժիշտների հետ երկար ժամանակ են անցկացնել բնության գրկում, երգել, նվագել, երգերում ներառել են ավանդական, ֆոլկ երաժշտության, քանթրիի տարրեր՝ փոխակերպելով հայտնի երգերը:

«Կանադայի Քվեբեկ քաղաքից եմ: Նվագել սկսել եմ փոքր հասակից, սակայն իմ կյանքը փոխեց «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը: Ես նվագում էի քաղաքի տարբեր ակումբներում, նվագում էի բլյուզ, ջազ և միշտ լայն ժպիտով»,-շեշտեց արտիստը:

Իտալացի երգիչ, կոմպոզիտոր, «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի երաժշտության հեղինակ Ռիկարդո Կոչանտեն, տեսնելով Գարուին, ասել է, որ վերջապես գտել է Քվազիմոդոյին: Նա նշել է, որ կա՛մ շատ կարճ կլսի Գարուին ու կխնդրի, որ չշարունակի, կա՛մ երկու երգ կլսի ու կասի, որ գուցե կզանգեն նրան, կա՛մ ամեն բան այնքան լավ կլինի, որ Գարուին մի քանի երգ երգելու հնարավորություն կտա և կասի, որ Գարուն չափազանց անճոռնի է ու կատարյալ, ինչպես Քվազիմոդոն: Արդյունքում Կոչանտեն Գարուին չորս ժամ է լսել:

Հետաքրքիր պատմությունը պատմելուց հետո Գարուն կատարեց ոչ միայն իր սիրված երգերը, այլև հանդիսատեսին մեծ բավականություն պատճառեց՝ հնչեցնելով Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ժո Դասենի, Բոբ Մառլիի և այլ մեծերի գործեր: Նա խոստովանեց, որ իր համար հատկապես անկրկնելի է ու յուրահատուկ «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտությունը, որի հեղինակը Լեգրանն է: Գարուն փայլուն կատարեց այն՝ հուզելով ներկաներին: Ջերմ հանդիսատեսն առանձնահատուկ ոգևորությամբ ունկնդրեց Ազնավուրի La bohème, Emmenez-moi հանրահայտ ստեղծագործությունները:

Համերգի և՛ ընթացքում, և՛ ավարտին երկրպագուները ծաղիկներով ողողեցին արտիստին, իսկ փոքրիկ հանդիսատեսից շատերը բեմ բարձրանալու, Գարուի հետ գրկախառնվելու և լուսանկարվելու հնարավորություն ունեցան:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում երգիչը նշել էր՝ իր հիմնական խնդիրը երաժշտությամբ մարդկանց սրտերին հասնելը, նրանց տխրության դեմ պայքարելն ու երջանկացնելն է:

Գարուն Երևանում մենահամերգով հանդես կգա նաև ապրիլի 22-ին: Գարուի համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում