Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Պղնձի գների աճով պայմանավորված 1000 հարկատուների ցանկի առաջին հորիզոնականում Զանգեզուրի ՊՄԿ-ն է»

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը գրում է.

«1000 հարկատուների ցանկում ներառված կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2022թ. առաջին եռամսյակի արդյունքներով որոշակի ծավալային և կառուցվածքային փոփոխություններ է արձանագրել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Կից որոշ դիտարկումներ.

-վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է ավելի քան 327 մլրդ դրամ, ինչը 26%-ով կամ 67 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2020թ․ մակարդակը գերազանցում է 52 մլրդ դրամով,

-100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել է շուրջ 200 մլրդ դրամի հարկ, որը 48 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից,

-1000 հարկատուների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի աճ է գրանցվել: Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը կազմել է 182 անգամ, նախորդ տարվա 154 անգամի համեմատությամբ: Ամենախոշոր և ամենափոքր 100 ընկերությունների պարագայում նույն հարաբերակցությունը կազմել է 36, ինչը ևս բարձր է նախորդ տարիների մակարդակից,

-առկա է տարածքային խիստ անհավասարաչափ բաշխվածություն: 1000 խոշոր հարկատուների ցանկի սուբյեկտների 82%-ը գրանցված է Երևանում: Նրանց բաժին է ընկնում հարկային մուտքերի 75%-ը, շահութահարկի 54%-ը, եկամտային հարկի 89%-ը, ԱԱՀ 83%-ը, ակցիզային հարկի 77%-ը,

-պղնձի գների աճով պայմանավորված 1000 հարկատուների ցանկի առաջին հորիզոնականում Զանգեզուրի ՊՄԿ-ն է՝ 35․4 մլրդ դրամ վճարած հարկերի ընդհանուր մեծությամբ։ ԶՊՄԿ-ին բաժին է ընկնում 1000 հարկատուների ցանկում ներառված բոլոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության 10․8%-ը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերության մասնաբաժինը ընդամենը 3․8% էր, իսկ 2020-ին՝ 1․9%,

-առաջին 10 հարկատուների մասնաբաժինը մոտ 30% է, ինչը ևս բարձր է նախորդ տարիների համեմատությամբ։ Իսկ խոշորագույն 100-ին բաժին է ընկնում ցանկի բոլոր հարկատուների կատարած հարկային վճարումների ընդհանուր մեծության 61%-ը, մինչդեռ օրինակ վերջին 100-յակի մասնաբաժինն ընդհանուրում միայն 1․7% է,

-ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 1000 հարկատուների ցանկում ներառված սուբյեկտների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի կառուցվածքում նվազել է և կազմել է 33․1% (2021-ին`36․0%, 2020թ-ին`38%)»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում