Ռուսաստանը երկկողմ կապուղիներով Շվեդիային եւ Ֆինլանդիային նախազգուշացրել Է ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հետեւանքների մասին, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բրյուսելն ԱՄՆ-ի հովանու ներքո հիշատակված երկրներին վաղուց ներքաշել Է իր կառույցների մեջ: Անցկացվել են փաստական ներքաշման միջոցառումներ: Այստեղ ոչ մի նոր բան չկա: Այլ բան Է, եթե նրանք գնան այդ ճանապարհով, իհարկե, կփոխվի աշխարհաքաղաքական իրադրությունը Եվրոպայում, մեր երկրի անմիջական մերձակայքում: Մենք մեր նախազգուշացումներն արել ենք եւ հրապարակորեն, եւ երկկողմ կապուղիներով: Նրանք այդ մասին գիտեն, նրանք զարմանալու բան չունեն, ամեն ինչի մասին նրանց տեղեկացրել են, թե դա ինչի կհանգեցնի»,-Զախարովան ասել Է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունում հայտարարել Էին, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք Է հասկանան ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հետեւանքները Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համար, ինչպես նաեւ այն, թե ինչպես դա կազդի անվտանգության եվրոպական համակարգի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:










































