Thursday, 02 07 2026
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ, որով առաջարկներ է ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։

Հայտարարության նախագիծը.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանի դրույթները եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջները,

Վերահաստատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կյանքի կոչելու հանձնառությունը,

Հաշվի առնելով

  • Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,
  • Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը,
  • Թուրք-ադրբեջանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը,
  • քաղաքական եւ տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները,
  • Հայաստանին աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային մակարդակներում կենսական զիջումներ պարտադրելու միջոցով հայկական գործոնը վերացնելու Թուրքիայի վերջնանպատակը։

Համոզված լինելով, որ

  • Հայաստանի եւ հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,
  • Հայաստանի, որպես ազգային եւ ինքիշխան պետության զարգացման երաշխիքը նրա աշխարհաքաղաքական նշանակության եւ սերունդների իրավունքների պահպանումն ու ամրապնդումն է,
  • Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության եւ Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են,
  • Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու համար,
  • Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են էթնիկ ազգակցության եւ ուժի դիրքերից բխող միջազգային սկզբունքներին ու նորմերին հակասող քաղաքականություն և իրականացնում են «Մեկ ազգ` երկու պետություն» հայեցակարգը՝ Հայաստանի դեմ հանդես գալով երկու ճակատով:

Առ այդ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։ Հետագա հարաբերությունները պետք է կառուցվեն նկատի ունենալով հետեւյալ  հիմնարար սկզբունքները.

1․ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը`  նախատեսվող պարտավորությունների ստանձման եւ դրանց կատարման ուղղությամբ, անհրաժեշտաբար պետք է ներդաշնակ լինեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի  12․01․2010թ որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին։

2․ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

3․ Առաջնորդվել Հայաստանի եւ սփյուռքի միասնական կամքով՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում։

4․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ենթակա է լուծման համաձայն միջազգային իրավունքի հիմնարար և համընդհանուր նորմերի:

5․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և այն երաշխավորելու Հայաստանի հանձնառության կատարմանը։

6․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայամանվորվել և ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական եւ պանթուրանական ծրագրերի իրագործմանը։

  1. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պետք է նպաստի Թուրքիայում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում