Sunday, 28 06 2026
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

«Արթուր Թովմասյանից հավաստիացում ենք ուզել, որ մեր կուրսից չենք շեղվելու․ եթե Փաշինյանին ճնշել են, չի նշանակում՝ պետք է ենթարկվենք»

Ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։

Հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։

Կուսակցությունների ներկայացուցիչները շեշտել են, որ լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի՝ 2022թ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ Ազգային ժողովի հայտարարությունն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ո՛չ  ինքը ո՛չ էլ իրենց կուսակցության այլ ներկայացուցիչ հանդիպմանը չեն մասնակցել։ Միևնույն ժամանակ Պետրոսյանն ասաց, որ երկու օր առաջ իրենց կուսակցության անդամները մի քանի հոգով հանդիպել են Արթուր Թովմասյանի հետ ու այդ ընթացքում նշել, որ այդ հայտարարությանը համամիտ են․ «Այսօր մեզնից որևէ մեկն այնտեղ չի եղել։ Մենք միշտ ասել ենք, որ ընտրությունները կեղծված են, մենք չենք ճանաչում Ազգային ժողովը, ԱԺ նախագահին։ Իրականությունը սակայն փոխվեց պատերազմից հետո։ Այս պահին թե՛ Ազգային ժողովը և թե՛ նախագահը լեգիտիմությունը չունեն, Արցախում պետք է ընտրություններ անցկացվեն։ Պարզապես քանի որ այժմ հնարավոր չէ ընտրություն անցկացնել, ստիպված ենք մեկ-մեկ իրենց հետ հանդիպումներ անցկացնել, որը կախված է միայն Արցախի հարցի հետ։ Մնացած հարցերում մենք իրենց հետ գործ չունենք»,-նկատեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանը միևնույն ժամանակ նշեց, որ նախքան Աժ հայտարարությունը ինքն Արթուր Թովմասյանի հետ  հեռախոսազրույց է ունեցել․ «Ասել եմ՝ նայեք հանկարծ մեր այս տարիների կուրսից չշեղվեք։ Նա ինձ հավաստիացրել է, որ երբեք նման բան չի լինի։ Մենք հանրաքվեյով անկախություն ենք հռչակել ու մեր գործողությունները պետք է միտված լինեն այդ անկախության ճանաչմանը։ Մենք մտահոգություն ունենք, որ որոշ ազդեցությունների տակ կարող  է ինչ-որ բան փոխվել։ Դրա համար ես զանգահարել եմ Թովմասյանին, որն ինձ վստահեցրեց, որ նման բան չի լինի։ Մյուս օրը մենք Թովմասյանի կաբինետում գնացինք սուրճ խմելու ու ասացինք, որ մենք կիսում ենք հայտարարության մեջ տեղ գտած կարծիքը։ Բայց կոնկրետ այսօրվա հանդիպմանը չենք մասնակցել։ Պարզապես հեռախոսով հարցրել են՝ նույն կարծիքի՞ն եք, ուզում ենք  նշել, որ մնացած ուժերն էլ են համակարծիք․․․ մենք էլ ասել ենք՝ եթե տեքստը չփոխվի, ավելացում պակասեցում չարվի, ապա այո՛ համակարծիք ենք»։

Տիգրան Պետրոսյանը  մեջբերում է Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե միջազգային հանրությունը մեզնից պահանջում է իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը․ «Դա նշանակում է այլ կարգավիճակ, հասկանալի է, որ Ադրբեջանի տարածքում։ Ես համոզված եմ, որ գրեթե բոլորը Արցախում նման բանի համաձայն չեն լինի, դրա համար էլ նման վրդովմունք կա թե՛ քաղաքացիների և թե՛ քաղաքական ուժերի կողմից։ Հնարավոր է Փաշինյանին ստիպել են դա ասել, բայց դա չի նշանակում, որ մենք այդ ճնշմանը պետք է ենթարկվենք։ Ես նկատի ունեմ մեր հանրությանը։ Եթե նույնիսկ Արցախի ղեկավարը կանգնի ու նույն բանն ասի, ես համոզված եմ, որ հանրությունը դրա հետ կտրուկ անհամաձայն է լինելու»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում