Արևմտյան տնտեսական պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են ռուսական բանկային համակարգին, էներգետիկ ընկերություններին, ավիաընկերություններին և պաշտոնատար անձանց, էականորեն կարող է դանդաղեցնել Ռուսաստանի տնտեսության զարգացումը։ Հաշվի առնելով, որ 2014 թվականից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի առանցքային դերակատար է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը ևս անմասն չի մնա այդ ցնցումներից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և Փրայմ Քոմերշլ ընկերության տնօրեն, ձեռնարկատեր Սամվել Սահակյանի հետ:










































