Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Միայն փող ու սեփականությու՞ն, թե՞ նաև պետականություն. հայկական կապիտալի ծանր ու մեծ թեստը

Արցախյան գործընթացի, առկա իրողությունների և միջազգային իրադրության ու մեր հարցերի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի խորհրդարանական հայտարարությունները հուշում են թերևս մի «եզրահանգում». Հայաստանին մի կողմից անհրաժեշտ է առավելագույն կայունություն, մյուս կողմից՝ ժամանակ, որովհետև կայունության «վավերականության» կամ այսպես ասած «ինստիտուցիոնալության» համար առաջարկվող կամ ձևավորվող միջազգային և ռեգիոնալ ռազմա-քաղաքական «պայմանները» ամենևին չեն արտացոլում Հայաստանի և Արցախի անվտանգության անհրաժեշտ նվազագույն պահանջները:

Այդ բարդագույն դիլեմայի պայմաններում ժամանակ շահելը, մանևրելը՝ զուգահեռ փորձելով չեզոքացնել անվտանգության խորքային և ընթացիկ ռիսկերը, Հայաստանից պահանջում է չափազանց տարողունակ ռեսուրս, որի առանցքային հատկանիշը սակայն ոչ թե միասնականությունն է, ինչպես ընդունված է ասել, համարել կամ պարզապես բաժակաճառել, այլ հնարավորինս բազմաշերտ հասարակական-քաղաքական միջավայրի ձևավորմանն ու ինստիտուցիոնալացմանը հասնելը, ինչը ենթադրում է նաև քաղաքական լրջմիտ բովանդակություն բոլոր մակարդակներում, լինի քաղաքական, մեդիա-փորձագիտական, թե քաղաքացիական: Բոլորի համար էլ միանգամից պարզ է, որ Հայաստանը չափազանց հեռու է այդ ամենին հասնելու գործնական հնարավորությունից և պատրանք է մտածել, թե տեսանելի ապագայում հնարավոր է հասնել այդպիսի զարգացումների: Բայց, դրանք ոչ միայն մոտ չեն, այլ անգամ հեռու էլ չեն լինի, եթե Հայաստանն արդեն այսօր գործնականորեն ձեռնմուխ չլինի այդ խնդիրների և ռազմավարական անելիքի մշակմանն ու իրագործմանը: Ինչպես բազմիցս արտահայտել եմ, այստեղ առանցքային պատասխանատվությունն անշուշտ նրանցն է, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, ովքեր պայքարում են իշխանության համար, և ինչ խոսք՝ առաջին հերթին, առաջնային պատասխանատվությունը նրանցն է, որոնք արդեն իսկ իշխանություն են, այն էլ հանրային մանդատով: Պատասխանատուների շրջանակը սակայն չի սահմանափակվում, և խոշոր հաշվով չի էլ կարող սահմանափակվել լոկ այդքանով: Եվ այդ իմաստով կա մեկ այլ կարևորագույն շերտ, որը բառի ուղիղ կամ թեկուզ պայմանական իմաստով, թեկուզ հարաբերական իմաստով, սակայն արժե թերևս բնորոշել՝ «ազգային-պետական կապիտալ»:

Հայաստանում հասարակական-քաղաքական լայն վերափոխումների պատասխանատվություն պետք է զգա, գիտակցի և դրսևորի  նաև այդ շերտը, կամ պարզապես՝ բիզնես էլիտան, որը առաջնորդվում է ոչ միայն զուտ սեփականության և փողի ուղենշով, այլ գիտակցում է թեկուզ այդ հարցերում պետականության անհրաժեշտությունը, հատկապես այնպիսի համաշխարհային փոթորկի պայմաններում, որ ծավալվում է այսօր աշխարհում: Պետականությունն այդ իմաստով դառնում է կարևոր զրահ բիզնեսի համար անգամ տրանսգազային կորպորացիաների պարագայում, որոնք, թվում է, թե ուժեղ են պետություններից:

Համաշխարհային բիզնեսի ներկայիս վարքը, որին ականատես ենք ուկրաինական ճգնաժամի և պատերազմի շրջանակում, վկայում է, որ գործնականում պետությունների քաղաքականությունն է այդուհանդերձ շարունակում գերակա լինել անգամ այդ կորպորացիաների վարքագծում, որոնք պատրաստ են հրաժարվել խոշորագույն շուկաներից ու եկամուտներից հենց այդ քաղաքականությանը չհակադրվելու համար: Այդ իմաստով, հայկական կապիտալի համար հայկական պետականությունն իր որակով ու կենսունակությամբ ունի նվազագույնը առարկայական նշանակություն հենց բիզնես նկատառումներից ելնելով, եթե անգամ բիզնես էլիտայի ներկայացուցիչները չունեն սեփականության և կարողության կատեգորիայից անդին նաև այլ կատեգորիաներով մտածելու և սոցիալ-պետական պատասխանատվության դաշտ մտնելու ցանկություն, ներքին մղում, ինչը հաճախ նաև պարզապես հոգեբանության, արժեհամակարգի, հոգեկերտվածքի խնդիր է:

Ավելին, հայկական պետականության խնդիրները խորացել և ծանրացել են նաև այն պատճառով, որ անցնող մոտ երեք տասնամյակում քաղաքական իշխանությունը խրախուսել է հենց այնպիսի բիզնես-էլիտայի ձևավորում, որը փողից ու սեփականությունից զատ հետաքրքրվել է միայն ավելի շատ փողով ու սեփականությամբ, կամ լավագույն դեպքում՝ պարզունակ սոցիալական բարեգործությամբ: Այդ ուղղությունն էլ անշուշտ ունեցել է իր կարևորոթյունն ու արժեքը, սակայն չափազանց նեղ է «ազգային կապիտալի» պատասխանատվության կատեգորիա լինելու համար, հատկապես երբ ազգն ու պետությունը կանգնած են ճակատագրական ճամփաբաժանում, որտեղ ցանկացած արդյունավետ ու անվտանգ լուծում պահանջում է խորքային ինստիտուցիոնալ վերափոխումներ բոլոր մակարդակներում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում