Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Նախկին ու ներկա նախագահների հանդիպում Արցախում. սուբյեկտություն, թե դիմակայություն Հայաստանի հետ

Արցախի կառավարությունը տարածել է հաղորդագրություն, որ ապրիլի 14-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին: Ըստ հաղորդագրության, «քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ»:

Նախօրեին ԱՀ կառավարությունը տարածել էր տեղեկություն Արայիկ Հարությունյանի երկու հանդիպումների մասին՝ աշխատանքային խորհրդակցություն անվտանգության խորհրդի քարտուղարի և անդամների, արտգործնախարարի մասնակցությամբ, և հանդիպում մի քանի տասնյակ արցախյան ՀԿ ներկայացուցիչների հետ: Ըստ հաղորդագրության, նրանք մտահոգություն են հայտնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթում հնչած մտքերի կապակցությամբ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը խոսել է հանրային մտահոգությունների մասին, նշելով, որ կառավարությունը պետք է անի դրանից բխող համապատասխան քայլեր և բավարարի հանրային պահանջը: Եվ ահա, այդ ամենից հետո հանդիպում Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

Այդ հանդիպումը առաջացնում է մի շարք հարցեր, այդ թվում և այն, թե արդյո՞ք Ղուկասյանն ու Սահակյանի այսպես ասած Հայաստանի նախկին իշխանության «բանագնացն» են ավելի շատ, քան Արցախի իշխանության նախկին ղեկավարներ: Բանն այն է, որ այդ գործիչներն իրենց կառավարման շրջանում դե ֆակտո եղել են Հայաստանի կառավարող համակարգի «կցորդը», այդ բառի ամենևին ոչ վիրավորական կամ հեգնական, այլ ընդամենը փաստական իմաստով:

Հետևաբար հարց է առաջանում, ներկայումս ի՞նչ դերով ու պաշարով են նրանք հանդիպում Արցախի նախագահին և քննարկում իրավիճակը: Իրավիճակ, որում այսօր առավել քան երբևէ պահանջված է Արցախի սուբյեկտությունը: Ընդ որում, Արցախի սուբյեկտություն ասվածը ենթադրում է անհամաձայնություն Հայաստանի մոտեցումներին, բայց ամենևին չի ենթադրում և չպետք է ենթադրի դիմակայություն Հայաստանի հանդեպ: Ահա այստեղ է առանցքային խնդիրը, այն իմաստով, թե արդյո՞ք ինչ հարց է լուծվում կամ փորձ արվում լուծել Արցախի նախկին նախագահների միջոցով, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանի նախկին նախագահներից առնվազն մեկի գլխավորած քաղաքական միավորումը ակնհայտորեն վարում է Արցախ-Հայաստան դիմակայություն հրահրելու քաղաքականություն, ներառելով իր տրամադրության տակ եղած քարոզչական գործիքները:

Թերևս անկասկած է, որ բարդ արտաքին իրադրության և մարտահրավերների պայմաններում Արցախի և Հայաստանի «մոնոլիտ» վարքագիծը լինելու է ոչ թե «միասնական ուժի», այլ ավելի շուտ կաշկանդող ուժի «աղբյուր»:

Մյուս կողմից սակայն, վտանգավոր է լինելու որևէ կերպ դիմակայության առաջացումը: Իհարկե պետք է խոստովանել, որ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը իրենց կենսափորձով կարող են նպաստել «ոսկե միջինի» կամ, ինչպես ամերիկյան դիվանագիտության հայտնի «անվանակարգում» է ասվում՝ «կառուցողական անհամաձայնության» ձևավորմանը, Հայաստանի և Արցախի միջև, որը օգտակար կարող է լինել Արցախի երբեմնի սուբյեկտության վերականգնմանն ուղղված առաջին քայլերի համար, միևնույն ժամանակ նաև այդ կերպ Հայաստանին տալ Արցախի հարցում ավելի ճկուն, և հենց Արցախի իրավունքների միջազգային պաշտպանության գործում առավել արդյունավետ քաղաքականության հնարավորություն: Այդ ամենի առանցքային նախապայմանը սակայն այն է թերևս, որ ավելի քան երկու տասնամյակ իր դերը լավ, թե վատ խաղացած արցախյան «էլիտան» ընդամենը ապահովի սերնդափոխության, և այդ միջոցով Արցախի քաղաքական բովանդակության, նկարագրի և ներուժի որակափոխության գործընթաց, այդ թվում նաև Հայաստանին դնելով Արցախի ոչ թե դիմադրության, այլ հենց նոր ու միջազգային իրողություններին և արցախյան հարցի էությանն առավել համարժեք բովանդակության ու որակի «փաստի» առաջ: Ընդ որում, Հայաստան՝ թե քաղաքական իշխանության, թե քաղաքական ընդդիմությունների իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում