Նիկարագուայի կառավարությունը պատրաստ է ապաստան տրամադրել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, եթե նա նման խնդրանքով հանդես գա: Այս մասին նախօրեին հայտարարել է երկրի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Բայարդո Արսեն. հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Նման հարցում ստանալու դեպքում մենք դրական կարձագանքենք, սակայն չեմ կարծում, որ ապաստան ստանալու վերաբերյալ խնդրանք կլինի»,- ասել է Արսեն: Նա հիշեցրել է, որ 70-ականներին շատ երկրներ, այդ թվում` Լիբիան, ապաստան են տրամադրել Նիկարագուայի հեղափոխականներին, որոնք ստիպված են եղել լքել երկիրը Անաստասիո Սամոսայի բռնապետության տարիներին: