Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 11-ին, ժամը 20։06-ին ահազանգ է ստացել, որ Վանեվան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Վանեվան գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL-131» մակնիշի ավտոբաքին:
Նշվում է, որ փրկարարները հիդրավլիկ գործիքների կիրառմամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու, ով հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն: