Monday, 06 05 2024
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա

Հերթական կիսակառույցը տուն է դարձել

Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը ցանկալի արդյունք է տալիս: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն համակարգված աջակցության շնորհիվ՝ հաջողվում է դրանք ավարտել նախատեսված ժամկետներում: Տարբեր համայնքներում տան տեր են դառնում ընտանիքներ, որոնք, սեփական անկյունն ունենալու համար, ստիպված են եղել սպասել տասնամյակներ: Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի արդյունքը, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցությունը. սեփական ձեռքերով կառուցված տան տեր դառնալու բերկրանքը մարդկանց աչքերում: Հերթական բնակարանամուտը նշվել է Վայոց ձորի Գետափ գյուղում:

Դպրոցական նստարանից դեպի ուսանողական կյանք, այնուհետև՝ ընտանիք: Աշոտն ու Անին համատեղ կյանքի ճանապարհ են անցել երկար տարիներ: Ուսանողական տարիներին ընտանիք կազմելուց հետո, երիտասարդ  ամուսինները մի քանի տարի վարձով ապրել են Երևանում, ապա՝ տեղափոխվել Եղեգնաձոր: Այստեղ ևս վարձակալի կարգավիճակով ապրող երիտասարդներին սեփական տուն կառուցելու միտք է տվել Աշոտի հորեղբայրը: Նրա նվիրած հողամասում, առանց բաժանարար պատերի կիսակառույցը 16 տարի անց՝ տուն է դարձել: Միմյանց լավ ճանաչելու փաստը բարձրագույնավարտ ամուսիններին հնարավորություն է տվել արժանապատվորեն հաղթահարելու եղած խնդիրները: Նազարյանները դարձել են Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շահառու և իրականացրել են իրենց երազանքը: Արդեն մի քանի ամիս է՝ Նազարյաններն իրենց նոր տանն են ապրում:

«Դժվար է տնից տուն տեղափոխվել: Տասնվեց տարվա ընթացքում 5 տուն ենք վարձակալել: Մեր երազանքների տունը տարիներ շարունակ մտովի ենք կառուցել: Երկուսիս վաստակած համեստ գումարը հիմնականում ուղղվում էր երեխաների զարգացմանն ու տան վարձին: Այս ծրագիրը մեզ թույլ տվեց արժանապատվորեն հաղթահարել այդ խնդիրը», -ասել է ընտանիքի մայրը՝ Անին:

«Այնտեղ, որտեղ կա նվիրում՝ արդյունքն իրեն սպասել չի տալիս: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր գործում դրսևորի դա` կյանքն ավելի լավ հունով կընթանա: Մենք մեր գործընկերների հետ փորձում ենք տարածել այդ նվիրումը, երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու մշակույթը: Դա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում է, որը  կարող է արժեհամակարգ դառնալ նաև հասարակության համար: Բայց այդ հարցում կա յուրաքանչյուրիս, այդ թվում՝ Ձեր օգնության անհրաժեշտությունը: Գիտեմ, որ մանկավարժ եք և սերունդներ եք ճանապարհում դեպի կյանք: Փոխանցեք նրանց այդ ամենը. պատասխանատու լինելու, դժվարությունները արժանապատվորեն հաղթահարելու և լավատեսության կարևորությունը: Մնացածը կսովորեն կյանքի հետագա փուլերում», – տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հաճելի է տեսնել, թե ընտանիքը ինչ ոգևորությամբ է ապրում նորակառույց տան մեջ: 15 տարվա դեգերումներից հետո հնարավորություն ունենալ կառուցելու երազանքի տունը, կարծում եմ ընտանիքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Մենք մեր պարտքն ենք համարում միշտ լինել տնազուրկ ընտանիքների կողքին», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Հայաստանում տասը տարվա ընթացքում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Վերջին ամիսներին՝ Գետափ գյուղում երկրորդ բնակարանամուտն է նշվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում