Ավստրալիան Ուկրաինային է նվիրաբերել 20 Bushmaster զրահափոխադրիչ՝ 38 միլիոն դոլար արժողությամբ: Այդ մասին հայտնել է Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն։
«Պաշտպանության նախարար Փիթեր Դաթթոնի հրավերով և բանակի պետ, գեներալ-մայոր Սքոթ Ուինթերի ներկայությամբ ես ականատես եղա տեխնիկայի տեղափոխմանն Ուկրաինա: Ավստրալիան փոխանցում է 20 Bushmasters՝ 50 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ: Պատմական պահ է»,- գրել է դեսպանը սոցցանցի իր էջում։
Դեսպանը նշել է, որ, ըստ ավստրալացի ազգային անվտանգության մասնագետների, սա ռազմական օգնության հատկացման վերաբերյալ ամենաարագ որոշումն էր երկրի պատմության մեջ։