Friday, 05 06 2026
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է

Իշխանությունն անում է ամեն բան կեղծված ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ իշխանության գալու համար. Ա. Զաքարյան

Իշխանությունները պատշաճ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք չեն դրսևորում: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ Գյումրիի տարածքային գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանը` մեկնաբանելով Շիրակի մարզում արդեն ձևավորված 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում վերջերս կատարված փոփոխությունները:

«Ի սկզբանե ընտրական հանձնաժողովների նկատմամբ որևէ վստահություն չի եղել և չի լինի՝ այն պարզ պատճառով, որ ԿԸՀ-ն ձևավորվել է շատ կասկածելի հանգամանքներում, ավելին՝ ԿԸՀ-ում նախագահ է նշանակվել մի մարդ, ով անմիջական պատասխանատվություն է կրում 2008 թվականի կեղծված նախագահական ընտրությունների համար»,- նշեց Ա. Զաքարյանը` ընդգծելով, որ այս բոլոր հանձնաժողովները որևէ վստահություն չեն կարող ներշնչել:

Շարունակելով` Ա. Զաքարյանը նշեց, որ այս ամենին ավելացավ նաև այն հանգամանքը, որ հանձնաժողովի նախագահներ են նշանակվել մարդիկ, ովքեր կոնկրետ կուսակցությունների վերահսկողության տակ են գտնվում, մասնավորապես՝ մի տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը, իսկ մյուս հանձնաժողովներում՝ Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները: Նրա համոզմամբ` սրանք հատուկ կազմակերպված փոփոխություններ են, որոնք նպատակ ունեն շարունակելու կեղծիքների շարանը:

Խոսելով հանձնաժողովների նախագահների վստահելիության մասին` ՀԱԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ նորընտիր նախագահները արդյունքներ կեղծելու մեջ բավականին մեծ հմտություն ունեն և այս գործընթացում նոր չեն:

«Սա խոսում է այն մասին, որ իշխանություններն այնուամենայնիվ նորմալ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք չեն դրսևորում»,- նշեց Ա. Զաքարյանը` համոզված, որ իշխանությունն արել է ամեն բան, որպեսզի ևս մեկ անգամ կեղծված ընտրությունների միջոցով հասնի իշխանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում