Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․
«Պայմանավորված հանրապետության տարածքում ինտենսիվ մթնոլորտային տեղումներով՝ ապրիլի 7-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր՝ մերձափնյա հատվածներում ջրածածկումներ»։