ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հետկանչմանը թուրքական խորհրդարանից՝ նշեց, որ միշտ կողմ է եղել հարևանների հետ դրական հարաբերություններին:
«Կարծում եմ, որ հարևանները եթե ոչ բարեկամական, գոնե հարևանական, դիվանագիտական հարաբերություններ պետք է ունենան: Բնականաբար ոչ մեր ազգային շահերի հաշվին: Իսկ Թուրքիայի կողմից արձանագրությունների հետկանչումը նվաստացուցիչ չեմ համարում: Բայց խնդիրը պետք է միշտ օրակարգում լինի, և փորձեր արվեն լուծելու այդ խնդիրը»,- ավելացրեց Լեռնիկ Ալեքսանյանը:








































