Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը այցելել է Թուրքիա

Թուրքիան և Միացյալ Նահանգները գործարկել են Համատեղ ռազմավարական մեխանիզմ, որն ուղղված է երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Համաձայն՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի՝ 2021 թվականի հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների, Թուրքիան և Միացյալ Նահանգները ապրիլի 4-ին Անկարայում մեկնարկեցին Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Այս համատեքստում Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը երկուշաբթի օրը բանակցություններ են վարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:

Կողմերը քննարկել են երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այդ թվում՝ տնտեսական և պաշտպանական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Կողմերը նաև ընդգծել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Տեղեկության համաձայն՝ ԱՄՆ առևտրի փոխնախարար Մարիսա Լագոն ապրիլի 5-6-ը կայցելի Անկարա՝ «ռազմավարական մեխանիզմի շրջանակներում տնտեսական և առևտրային համագործակցության նպատակներն առաջ մղելու համար»։

Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն այս տարի նախատեսում են այս մեխանիզմի շրջանակներում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում անցկացնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում