Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ «Կանցլերը խոսել է ընդհանուր պատրաստակամության մասին։ Գերմանիան պատրաստ է հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր»։
Նա նաև հավելել է, որ Գերմանիայի իշխանությունները ավելի ուշ կգնահատեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները։