Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Գազի դիմաց ռուբլով վճարելը կարող է մեզ համար ձեռնտու լինել, բայց կա որոշակի ռիսկայնություն

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

Ռուսաստանը հայտարարել է, որ ոչ բարեկամ պետությունները ռուսական գազի դիմաց պետք է վճարեն ռուբլով: Արդյոք պետք է աշխատանքներ տարվեն գազի գինը ռուբլով ֆիքսելու ուղղությամբ, թե ոչ: Տնտեսական առումով այստեղ մենք ինչ հաջողություն կարող ենք գրանցել:

Նախ, պետք է դիտարկել, որ մեզ համար և Արևմուտքի համար գազի դիմաց ռուբլով վճարելը բոլորովին այլ իրավիճակ է ենթադրում: Եվրոպական երկրների համար եվրոյով վճարումը ի՞նչ է ենթադրում. Եվրոպական կենտրոնական բանկը եվրո է տպում, այդ եվրոյով գազ է ձեռք բերում: Հիմա Ռուսաստանն ասում է՝ ձեր եվրոյով մտեք ֆինանսական շուկա, այնտեղ ձեռք բերեք ռուբլի և վճարեք ռուբլով: Հայաստանի պարագայում, այսպես, թե այնպես, Հայաստանն ինչ արժույթով էլ վճարումը կատարի, միևնույն է Հայաստանն այդ արժույթը թողարկողը չէ: Այսպես, թե այնպես, Հայաստանը պետք է փոխարկում կատարի և համապատասխան արժույթով վճարում կատարի: Ռուբլով վճարելու պարագայում դրական այն է, որ նախ ռուբլին վերջին շրջանում էլ ավելի անկյուն վարքագիծ է դրսևորում և դա ինչ-որ մի իրավիճակում մեզ համար կարող է ձեռնտու լինել, եթե ինչ-որ մի գին ֆիքսվի, հետո դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկումը շարունակվի, այդ դեպքում, բնականաբար, մենք շահում ենք: Բայց մյուս կողմից, եթե ռուբլին արտարժույթի նկատմամբ արժևորվի, այդտեղ մենք կկորցնենք: Չնայած արժեզրկման ռիսկերը հիմա ավելի բարձր են: Մյուս կողմից էլ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը մեծ ծավալներ ունի, և հիմնական առևտրային գործընկերոջ հետ առանձին ապրանքատեսակի գծով իր արժույթով վճարում կատարելը որևէ խնդիր չի ստեղծում: Այսինքն մենք արտահանում ունենք ՌԴ, մենք ունենք ռուբլու զգալի ներհոսք և այստեղ համենայնդեպս, որևէ տեխնիկական կամ այլ խնդիր լինել չի կարող: Ես հեռու եմ այն մտքից, որ ոչ բարեկամական երկրների պարագայում սա կիրառելը և Հայաստանի պարագայում սա կիրառելը նույն հարթությունում են, կամ կարող է մեկնաբանվել, որ Հայաստանին ևս դասում են ոչ բարեկամ երկրների շարքին:

Ըստ էության, եթե ռուբլին արժևորվի, մենք կարող ենք տուժե՞լ:

Խնդիրն այն է, որ քանի որ ռուբլին ունի տատանողականություն, այդ դեպքում որոշակի ռիսկայնություն կա, բայց հաշվի առնելով պատժամիջոցները, դրանց երկարաժամկետ բնույթը, հաշվի առնելով վերջին տարիներին երկարաժամկետ հատվածում ռուբլու դինամիկան, ավելի հավանական է ռուբլու արժեզրկման միտման շարունակումը, քան ռուբլու արժևորման: Արժևորման համար նախադրյալներ այս պահին չկան և միջնաժամկետ հատվածում էական արժևորում դժվար թե լինի: Այնպես որ, այս տեսանկյունից մենք դժվար թե կորցնենք: Մյուս կողմից էլ, քանի որ ունենք զգալի արտահանում նաև Ռուսաստան, և, ըստ էության, արտահանումից ռուբլով մուտքերը լիովին կարող են ծածկել ռուբլու այն պահանջարկը, որը կարող է ձևավորվել: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է համաշխարհային մասշտաբով ավելացնել ռուբլու շրջանառության ծավալները, ռուբլին որտեղ հնարավոր է գործարքներում ներառելով, ռուբլին ևս դարձնել տարածաշրջանային արժույթ, կամ անգամ համաշխարհային արժույթ: Բնական է, որ այդ պլաններ այս պահին չեն կարող իրագործվել, բայց ՌԴ-ն ռուբլու դերն ու նշանակությունն աշխարհում ավելացնելու խնդիր ունի և դրա դրսևորումներից մեկն էլ սա է: Նա կարող է պահանջել, որ իր մրցակցային ապրանքի առևտուրը ռուբլով լինի: Որևէ կերպ սա գործընկերներ երկրների, այդ թվում Հայաստանի հետ կապված խնդիր չի ստեղծում: Եթե մենք դոլարով պետք է վճարեինք, դոլարի փոխարեն ձեռք ենք բերում ռուբլի և ռուբլով ենք վճարում, այստեղ խնդիր չկա: Այ, եթե հակառակը լիներ, միգուցե դա մեզ համար խնդրահարույց լիներ:

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ եթե գազի գինը ֆիքսենք ռուբլով, դա կլինի մեծ հաջողություն, այն դեպքում, երբ ունենք խնդիր, որ մեր արտահանողները ռուբլու ապագա կուրսի նկատմամբ չունեն վստահություն և չափազանց դժվար են իրենց արտահանումները ռուսական ռուբլով գնանշելը:

Նախարարի ասածը, եթե ավելի լայն կոնտեքստում դիտարկենք, հետևյալն է, որ մենք ունենք և արտահանում, և ներմուծում: Դրա մի զգալի հատվածը ռուբլով է կատարվում: Այն հնարավոր կորուստները, որ կարող են լինել ռուբլու փոխարժեքի նվազումից կամ արժևորումից, մեկը մյուսին կարող են փոխհատուցել: Եթե ֆինանսական տերմինով արտահայտվենք, մենք այստեղ ունենում ենք փակ դիրք արտարժույթի, և որ ուղղությամբ էլ փոխարժեքը փոփոխվի, եթե արժեզրկվում է, արտահանողները կորցնում են, բայց նույն չափով ներմուծողները շահում են: Եթե արժևորվի ռուբլին, ապա այստեղ այո, ռուբլով ներմուծվող ապրանքների, այդ թվում գազի, մենք կորցնում ենք, բայց արտահանողները շահում են: Այսինքն տնտեսության մասշտաբով արտահանման և ներմուծման դիրքերը իրար հավասարակշռում են, օգուտն ու կորուստը իրար հավասարակշռելու են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում