Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պետք է պարզել՝ ռուսական ընկերությունները պատրա՞ստ են իրենց գործունեությունը հետագայում ևս ծավալել Հայաստանում

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է  տնտեսագետ Սյուզանննա Աղաջանյանը

 Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներն այս ընթացքում ի՞նչ ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական կյանքի վրա: Երկարաժամկետ կտրվածքով  ռուբլու անկումն ինչպիսի՞ ազդեցություն կթողնի  արտահանման և ներկրման վրա։ 

Տնտեսությունների փոխկապվածության պայմաններում Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և կարճաժամկետ, և երկարաժամկետ հեռանկարում զգալի ազդեցություն կունենան ՀՀ տնտեսական կյանքի վրա: Հայաստանի  ընհանուր ներմուծման մեջ մոտ 33%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ առանձին ապրանքային խմբերի մասով, օրինակ հացահատիկի, շաքարավազի, արևածաղկի յուղի զգալի մասը բաժին է ընկնում մեր դաշնակցին:

Կփորձեմ առանձնացնել ապրանքների արտահանման և ներմուծման  գործընթացների վրա զգալիորեն ազդող հիմնական փոփոխությունները: Նախևառաջ նշեմ, որ Ռուսաստանում արդյունաբերությունը ամբողջապես հենված չէ սեփական հումքի աղբյուրների վրա, իսկ ռուբլու արժեզրկման պարագայում, դա նշանակում է ներկրվող հումքի թանկացում, որն էլ, անխուսափելիորեն հանգեցնելու է ներմուծվող ապրանքների թանկացման։ Այսօր ռուսաստանյան շատ մատակարարներ վերանայում են իրենց ապրանքների գները 30-35%-ի չափով, ինչը ներկայիս ռուբլու փոխարժեքի պայմաններում մասնակիորեն հավասարակշռում է ներմուծման գները։

Արտահանումը ևս կբախվի խնդիրների, հատկապես արժութային ռիսկերի։ Բացի դրանից տեղական ընկերությունները ևս մեծապես կախված են հումքի, փաթեթավորման միջոցների ներմուծումից, և ստիպված կլինեն վերագնահատել ապրանքների ինքնարժեքը։ Մյուս կողմից՝ արտահանման համար  կան նաև հնարավորություններ, հատկապես ռուսական շուկան լքած ապրանքատեսակների մասով։

Արդյոք արդարացվա՞ծ են ալյուրի, ձեթի, շաքարավազի, դեղորայքի, որոնք առանձնակի տեղ ու նշանկություն ունեն, քանի որ վերաբերվում են մարդու կյանքին և առողջությանը, գնաճը, թե դրանք որոշ չափով արհեստական են և կապված են վատ կառավարման հետ

Միգուցե  այս հարցում ևս որոշակիորեն կրկնվեմ, բայց հստակ պետք է հասկանալ, որ ներմուծումները միշտ կապված են փոխարժեքից, և եթե մենք ներմուծում ենք Ռուսաստանից, դա չի նշանակում, որ մենք դրա դիմաց վճարում ենք միայն ռուբլով: Մատակարարման տարբեր պայմանագրերում գինը կարող է ֆիքսվել դոլարով կամ այլ արտարժույթով:  Եթե սրան հավելենք նաև պահանջարկի մեծացումը, բեռնափոխադրումների թանկացումը, մատակարարների բաց թողնման գների փոփոխությունը, ապա տնտեսվարողները ստիպված են փոխել ապրանքների գները: Օրինակ՝ Ռուսաստանից ներմուծվող դեղորայքը թանկանում է, քանի որ դեղարտարդրությունը մեծապես կախված է ներմուծվող և դեղագործական հումքից, և ստվարաթղթից և դոլարով ֆիքսվող բլիստերիզացիայի համար նախատեսված  ֆոլգայի գների փոփոխությունից: Իհարկե, ընդհանուր ֆոնին, շուկայում կարող են արձանագրվել նաև չարդարացված թանկացումներ,ինչը տեսնում ենք մեզանում:

Իսկ Հայաստանն ունի՞ այդ պոտենցիալը, որ ռուսուկրաինական ճգնաժամի համատեքստում մեզ համար առաջացած դրական ազդակները կարողանա իրացնել, մասնավորապես այստեղ եկած ռուսների և ռուսական կազմակերպությունների, բիզնեսի տված հնարավորությունները:

Իհարկե, ցանկացած ճգնաժամ հնարավորություն է։ Բայց պետք է դաս քաղել այն բոլոր խնդիրներից ու ռիսկերից, որոնք առաջացել են այսօր։ Երբ ընդհանրապես խոսում ենք ընդունող երկրում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ընձեռած հնարավորությունների մասին, հաճախ նշում ենք աշխատատեղերի ստեղծում, հարկային եկամուտների ավելացում, մարքետինգային և կառավարման հմտությունների տեղայնացում և այլն։ Այս պարագայում որպեսզի ռուսական ընկերությունների գրանցումը Հայաստանում որոշակի երկարաժամկետ դրական ազդեցություն ունենա, պետք է պարզել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման դեպքում, պատրաստ են արդյոք այդ ընկերությունները իրենց գործունեությունը հետագայում ևս ծավալել Հայաստանում և ինչ է անհրաժեշտ դրա համար։ Իհարկե, կարճաժամկետ հեռանկարում դրական ազդակները բավականին շատ են նաև լրացուցիչ սպառման, վարձակալական վճարների և ընդհանուր տնտեսական ակտիվության հետ կապված։

Գիտենք, որ համաշխարհային պարենային ճգնաժամ է կանխատեսվում։ Այս առումով  մեծանում է գյուղատնտեսության դերը։ Ստեղծված հակասական պայմաններում ինչ քայլեր են պետք ոլորտի ակտիվ գործունեությունն ապահովելու համար։

Գյուղատնտեսության հնարավորությունները Հայաստանում լրիվ իրացված չեն։ Եվ հենց այսպիսի իրավիճակներում ենք մենք հասկանում, որ ունենք չիրացված ներուժ այս ոլորտում։ Պետք է գյուղատնտեսության համար հնարավորություններ  ստեղծվեն իրենց այսպես կոչված արտադրական հզորությունները մեծացնելու տեսանկյունից: Զուգահեռ պետք է իրականացնել ոռոգման խնդիրների լուծում, մեքենայացման գործընթացների ներդրում, ֆերմերների գիտելիքների ու կարողությունների զարգացում և այլն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում