Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Շինարարության ոլորտում պահանջարկը մեծ է, բայց միևնույն է՝ «խոպանչիները» մեկնում են բախտի հույսով

Ռուսական ռուբլու աննախադեպ արժեզրկման պատճառով, որը դեռ շարունակվում է,  այս գարնանն անորոշ ժամանակով  անելանելի դրության մեջ են հայտնվել  Ռուսաստան  մեկնող  խոպանչիները. մի կողմից՝ նրանց համար անիմաստ է դարձել գնալը,մյուս կողմից՝ հազարավոր  ընտանիքների համար այդ գումարը եկամտի  գլխավոր կամ միակ աղբյուրն է։ Ինչպես գիտենք, արտագնա աշխատանքի մեկնող հայերը հիմնականում ընդգրկված են երեք ոլորտում՝ առևտրի և շինարարարության, հանրային սննդի ոլորտներում, որոնցից, մասնագետների գնահատմամբ  հատկապես տուժելու է  շինարարությունը Ռուսաստանի դեմ պատճամիջոցների պատճառով ստեղծված տնտեսական վիճակի հետևանքով։ Անգործ մնացած խոպանչիների,հատկապես շինարարների  համար այժմ նույն աշխատանքը Հայաստանում արդյոք  դժվա՞ր է գտնել նույն աշխատանքից, ինչքա՞ն է աշխատավարձը և արդյոք վարձրատրությունն անհամեմատ չի՞ զիջում։

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ իրենց  հաշվարկներով ՝ պատժամիջոցների  հետևանքով Ռուսաստանի ֆինանսատնտեսական վիճակից ելնելով՝ այս տարի տարբեր ոլորտների միգրանտներ չեն կարողանա  գնալ արտագնա աշխատանքի, իսկ գնացողներն, ամենայն հավանականությամբ, ժամանակից շուտ կվերադառնան, որովհետև արդյունք չի տալու   հիմա մեկնելը։ «Բանն այն է, որ գնողունակության  կտրուկ նվազման, ռուբլու անկման   հետևանքով  բոլոր ոլորտի աշխատողներն են տուժում, բայց ամենից մեծ  հարվածի տակ հայտնվում է  շինարարությունը, որոնց  մի մասը կա´մ կսառեցվի, կա´մ ընդհանրապես անորոշ ժամանակով կհետաձգվի։ Սակայն  պետք է նշեմ, որ դա չի խանգարում, որ, օրինակ, երեկ մի մարզից մոտ 26 հոգի որոշել են այնուամենայնիվ  մեկնել»,-նկատում է նա։

Գործատուների միության նախագահի կարծիքով՝ այժմ արտագնա աշխատանքի մեկնողները կարելի է  ասել՝ բախտի հույսով են գնում, գուցե նաև իրենց  աչքով հասկանալու՝ ինչ է կատարվում, ինչ վիճակ է։ «Ընդհանուր առմամբ այս ամենը ցույց է  տալիս, որ  որոշ միգրանտներ աելի շատ ոչ թե բարձր վարձատրության աշխատանքի համար են մեկնում,այլ ավելի շատ  իրենց ընտանեկան հոգսերից հեռու կամ ուղղակի ճնշող միջավայրից ազատ կյանք վարելու ու դրան զուգահեռ  աշխատելու,այսինքն ազատ կյանքն ու վայելքները աշխատանքի հետ համատեղելու  հնարավորության համար։ Այսինքն՝  որոշ  մասի՝  արտագնա աշխատանքի մեկնելը որոշակի  հոգեբանական երևույթ է։Մինչդեռ  այս պահին հատկապես շինարարության ոլորտում կա աշխատուժի մեծ պահանջարկ, ավելին՝ պակասորդ»,-նկատում է Մակարյանը։

Նշենք,որ բոլոր մարզերում և վարչական շրջաններում  գործող ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության փոխանցմամբ՝ այս պահին  բավականին շատ թափուր աշխատատեղեր կան  ատաղձագործի, պատշարի, զոդողի, ներկարարի, այլ շինարարական և մասնագիտական աշխատանքների  ոլորտում։  

Անդրադառնալով  ոլորտում աշխատուժի պահանջարկին՝ Մակարյանը նշեց, որ  հատկապես շինարարության ոլորտում թե´ մարզերում, թե´ Երևանում շինարարկան մեծ ակտիվություն կա և դեռ կավելանա։ «Միայն Կառավարության ծրագրով սպասվում են բազմաթիվ մանկապարտեզների, դպրոցների, բազմաբնակարան  շենքերի, մեծամասշտաբ ճանապարհների, ջրագծերի ու ջրամբարների շինարարություն։ Հանրային ծառայությունները  մատուցող  կազմակերպություններն  անգամ  իրենց  շինարարության համար չեն կարողանում աշխատուժ գտնել, մասնագետների  դեֆիցիտ կա, որովհետև չեն ցանկանում շինարարական  աշխատանքներոմ  ներգրավվել՝ համարելով  ցածր աշխատանք։․Այսպիսով՝ կարող ենք ֆիքսել, որ  շինարարության ոլորտում պահանջարկն ավելի մեծ է, քան աշխատուժի քանակը կամ դիմելիությունը»,-նշում է նա։

Նրա փոխանցմամբ՝ շինարարության աշխատաշուկայում գները բավականին լավն են. «Այնպիսի ընկերություններ կան, որ, օրինակ՝ 6000-7000 դրամ  գումար են տալիս օրական շինարարական  աշխատանքի, իսկ կոնկրետ արհեստավորներին երբեմն մինչև 1000-12000դրամ են վարձատրում»։

Մեր զրուցակցի խոսքով՝ աշխատաշուկայում խնդիրը ոչ միայն աշխատատեղերն ու վարձատրությունն է, այլ  աշխատողների անհամապատասխան պահանջներն ու վարքագիծը է։ «Շատ աշխատանքային միգրանտների համար  Հայաստանում  այսօր  աշխատնքներ կան, սակայն,մեր դիտարկմամբ,  երբեմն հայ շինարարները  այնպիսի  մեծ, անիրատեսական գներ են առաջարկում, որ ստիպված գործատուները մտածում են  օտարերկրյա, օրինակ՝ տաջիկ աշխատողներ աշխատանքի վերցնելու մասին։ Բացի այդ՝ հաճախ մեր աշխատողները ծույլ ու ոչ կարգապահ են, դանդաղաշարժ, կամ երբեմն 5 օր  աշխատելուց հետո  աշխատավարձ են պահանջում»,-ընդգծում է նա։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում