Մուամմար Քադաֆիի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ իրենք են վերահսկում Տրիպոլիի մեծ մասը և իրենց տրամադրության տակ ունեն 65 հազար զինվոր: Այս մասին հայտնում է լիբանանյան Ալ-Ուրուբա հեռուստաալիքը:
Նախօրեին ապստամբները հայտարարել էին, որ վերահսկում են քաղաքի 95%-ը: Ստացվող տեղեկությունները հակասական են: Ըստ ապստամբների՝ իրենք շարունակում են իրենց հսկողության տակ պահել Տրիպոլիի մեծ մասը, իսկ ահա կադդաֆիականները պնդում են, որ ապստամբները քաղաքի միայն 20%-ն են վերահսկում. հայտնում է newsru.com-ը:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Քադաֆիի որդիներից մեկը` Խամիսը, տանկային բրիգադի հետ մոտենում էր Տրիպոլիին:








































