«Խաղաղության դարաշրջանի» մասին հայտարարությամբ հանգստացրել ենք միջազգային հանրությանը․ պետք է սուր դնել հարցերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանը չի բացառում,որ խաղաղությունը կարող է նաև ռուսական ներկայության ավարտ լինել․ բայց դա երկարատև գործընթաց է: Մեկնաբանելով Արցախի գազամատակարարումը դադարեցնելու Ադրբեջանի որոշումը, ԲորիսՆավասարդյանն ասաց, որ Բաքուն ակնարկում է Ռուսաստանին՝ Արցախում այլևս հարց լուծող չեք: