Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Արցախում էթնիկ զտման համապարփակ փորձ է․ «Ադրբեջանը էթնիկ զտումների մանդատ չունի․ օգտվում են միջազգային իրադրությունից: Արցախի հետ կապված ռիսկերը մեծ են, ՀՀ իշխանությունը չէր կարող այլևս լռել, Հայաստանը պետք է լինի հետևողական, միջին ինտենսիվության ջանքերի դեպքում Ադրբեջանի ձեռքերը կշղթայվեն»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՌԴ-ն դաշնակցային պարտավորությունները ոտնահարելով հող ստեղծեց Արցախում ներկայություն ստանալու համար․ «ՌԴ-ն շահագրգռված է որքան հնարավոր է երկար մնա Արցախում, Բաքվին պետք է շատ արագ լուծել Արցախի հարցը»: