IHS ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը կարճատեսություն է որակում այն փորձագետների կարծիքները, թե պատժամիջոցները շրջանցելու են Հայաստանին․ «Ռուսաստանը կորցրել է արտարժութային պահուստների գրեթե 75 տոկոսը․ տնտեսությունն անպաշտպան է: Ռուսաստանը նախապատերազմական վիճակին կարող է վերադառնալ 15 տարի անց: Այս պատժամիջոցները շղթայական ազդեցություն ունենալու են Հայաստանի տնտեսության վրա»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեկուսացվում է աշխարհից․ Հայաստանը մնալու է երկաթյա վարագույրի հետևում








































