Botas International Limited (BIL)-ը, որը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածի օպերատորն է, հայտնել է Ջեյհանի նավթի տերմինալից արտահանման տվյալները:
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթի բեռնավորման սկզբից (2006 թ. հունիսի 2) մինչև 2011 թվականի օգոստոսի 19-ը Ջեյհանից արտահանվել է 1619 նավթով տանկեր:
Նավթամուղի գործարկման սկզբից նրանով տեղափոխվել է 1 մլն 258 հազար բարել նավթ:
Այս նավթատարով նավթ է մղվում Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահ-Դենիզ» հանքերից: 2010 թվականի հուլիսին կնքված նոր համաձայնագրով խողովակաշարով տեղափոխվում է նաև թուրքմենական նավթ:
Համաձայնագիր կա նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով Ղազախստանից նավթ տեղափոխելու մասին:








































