Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննում է ֆրանսիացի խորհրդարանականների՝ Լեռանյին Ղարաբաղ կատարած «ապօրինի» այցը և ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ նրանց հանդիպումը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլաևը։ Վերջինս նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իրազեկված է այդ հարցի մասին և քննում է դա։
Հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի «Միություն հանուն ազգային շարժման» խմբակցության 4 պատգամավորների՝ Գի Տեսիեին, Ժակ Ռեմիլիեին, Ժորժ Կոլոմբիեին ու Վալերի Բուաեին։
Գի Տեսիեն հայտարարել է. «Հայաստան այցելելով՝ մենք ի ցույց դրեցինք այդ երկրի հետ մեր բարեկամությունը, իսկ Լեռնային Ղարաբաղ այցելելով՝ մեր համերաշխությունն այդ երկրի հետ»։ Իսկ Ռիմելիեն հայտարարել է. «Ես անձամբ եմ ժամանել Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելու համար, որ Ղարաբաղի ժողովուրդն իր անկախությունը հռչակելու և միջազգային հանրության կողմից ճանաչվելու իրավունք ունի, ինչպես որ Կոսովոն»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակ սպառնում է իր «սև ցուցակում» ընդգրկել (չթույլատրել նրանց մուտքը Ադրբեջան) այն բոլոր օտարազգի գործիչներին, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ։










































