Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Կրեմլը մեկնաբանել է հնարավոր փոխզիջումների շուրջ Ուկրաինայում հանրաքվե անցկացնելու Զելենսկու առաջարկը

Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր փոխզիջումային համաձայնությունների շուրջ Ուկրաինայում հանրաքվե անցկացնելու մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի հրապարակած տեղեկությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան չի հրապարակելու ռուս-ուկրաինական բանակցությունների փաստաթղթերը, որտեղ շարադրված է Ռուսաստանի դիրքորոշումը: Բայց նաև հավելել է, որ ներպետական գործընթացներ Ուկրաինայում կարող են և պետք է լինեն:

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և ինչ-որ ներպետական ընթացակարգեր կարող են և պետք է լինեն», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են Կրեմլում վերաբերվում Զելենսկու այն գաղափարին, որ Ռուսաստանի հետ հնարավոր կոմպրոմիսային պայմանավորվածությունները պետք է դրվեն հանրաքվեի Ուկրաինայում:

«Բայց դրա հետ մեկտեղ կա երկու պատվիրակությունների միջև բանակցությունների որոշակի նյութ: Ես չեմ կարող միջամտել դրանց մանրամասներին: Մենք համոզված ենք, որ տվյալ պահին դրանց հրապարակումը միայն վնասելու է բանակցային գործընթացին, որն առանց այդ էլ շատ ավելի դանդաղ է ընթանում ու պակաս բովանդակալից է, քան մենք կցանկանայինք», – հավելել է Պուտինի մամուլի խոսնակը:

Ի պատասխան ճշտող հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Ուկրաինայում նման հանրաքվեի անցկացմանը, եթե այն տեղի ունենա պատվիրակությունների կողմից առաջարկների փաթեթ կազմելուց հետո, Պեսկովն ասել է, որ դա նաև «կապված է մի շարք պարամետրերի հետ, որոնք կարող են և պետք է քննարկվեն բանակցող թիմերի կողմից»:

Մարտի 21-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումային համաձայնությունները, այդ թվում՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, պետք է դրվեն հանրաքվեի Ուկրաինայում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահը «նորմալ փոխզիջում» է համարում այն տարբերակը, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց, բայց անվտանգության երաշխիքներ ստանա Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին անդամ պետություններից: Շաբաթ օրը՝ մարտի 19-ին, Զելենսկին կոչ էր արել Մոսկվային «հանդիպել և խոսել», այլ խոսքերով՝ համապարփակ բանակցություններ սկսել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման և խաղաղության հաստատման շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում