Thursday, 25 06 2026
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի

Ի՞նչ ենք անելու այն ռուբլու հետ, որ հոսում է Հայաստան․ չես կարողանում ռուբլին դոլարի կոնվերտացնես, արգելվել է

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն երեկ ԱԺ-ում խոսել է հնարավոր գնաճի մասին և նշել, որ գնաճի կառավարումը գտնվում է Կենտրոնական բանկի գործիքակազմում և ԿԲ-ն նպատակ ունի գնաճը վերադարձնել օրենքով սահմանված շրջանակների:

«Դա նշանակում է, որ 2022 թվականի արդյունքով գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում, հնարավոր է նաև 1.5 տոկոս շեղում: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ այդ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի և չնայած այն ժամանակավոր դժվարությունների, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և մենք տարեվերջում ունենալու ենք օրենքով սահմանված փաստացի արձանագրված գնաճ», -լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Տիգրան Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախկին նախարար Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե գնաճը տնտեսական աճից բարձր է, ապա, ըստ էության, անկում է գրանցվում. «Գնաճը հարաբերում ենք ՀՆԱ նոմինալ աճի տեմպին: Եթե գնաճը բարձր լինի, նշանակում է կենսամակարդակը կնվազի: Իսկ այս պահին անհնար է կանխատեսել, թե ինչ գնաճ կունենանք: Դա էականորեն կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ շատ հավանական է, որ կենսամակարդակի անկում կլինի»,-ասաց նա:

Նախկին նախարարը նկատեց, որ Ռուսաստանը խնդիր ունի պատժամիջոցների պատճառով երկրից դուրս թռած ապրանքներն ինչ-որ ձևով փորձի ներմուծման փոխարինում անել. «Ինչ-որ տեղ կկարողանա, ինչ-որ տեղ՝ ոչ: Իսկ Ուկրաինան պատերազմից հետո լրիվ կերպով կֆինանսավորվի, արագ կվերականգնվի: Միայն կարճաժամկետ խնդիրներ կունենա: Կարող է ռուսական փողերն օգտագործեն, կարող է՝ չօգտագործեն, բայց Ուկրաինան եթե դիմանա ռազմական առումով, տնտեսական խնդիր չի ունենա: Իսկ ռուսները պրոբլեմ կունենան՝ պատժամիջոցների հետ կապված:

 

Ռուսաստանում ռուբլին անկում է ապրել, 10-14 տոկոս տնտեսական անկում են կանխատեսում: Անկում ամենայն հավանականությամբ կլինի, որովհետև զգալի պատժամիջոցների տակ է»,-ընդգծեց Արմեն Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին նա նկատեց, որ բնական է, որ քանի որ ռուբլին թուլանում է, դրամն արժևորվում է, ՌԴ-ից տրանսֆերտների ծավալը դրամով կպակասի. «Ինձ ավելի շատ հուզում է առևտրային հարաբերությունների խնդիրը, որը, ինչքան ես եմ հասկանում, այս պահին կարգավորված չէ: Պետք է նստել, աշխատել ռուսների հետ, թե ոնց ենք առևտուր անելու, ինչ փողով ենք գազ առնելու, ռուբլին հնարավո՞ր է դրա համար օգտագործել, թե՞ ոչ: Կամ ի՞նչ ենք անելու այն ռուբլու հետ, որ հոսում է Հայաստան: Հիմա չես կարողանում ռուբլին դոլարի կոնվերտացնես, արգելվել է: Բազմաթիվ հարցականներ կան, մինչև այդ հարցերը չլուծվեն, հնարավոր չի ոչինչ անել: Ես կարծում եմ, որ անմիջական լուծումն այն կլինի, որ թողնեն ռուբլին էլ օգտագործեն արտաքին կապերում: Պետք է բանակցել ամեն ինչի շուրջ, ես չունեմ տեղեկատվություն՝ դա արվում է, թե ոչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում