Sunday, 28 06 2026
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է

«Արմենիայի» անձնակազմը պետությունից գումար չի ստացել. Զորի Բալայան

«Յուրաքանչյուր շուրջերկրյա ճանապարհորդություն սպորտ է, մենք յուրաքանչյուրս սպորտի վարպետներ ենք դարձել ՝ անցնելով երեք օվկիանոսներով, հինգ մայրցամաքներով, սփյուռքի հայաշատ վայրերով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա» նավի անձնակազմի անդամ Զորի Բալայանը։ Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է սարսափելի եղանակային պայմաններում բոլոր անմեղ զոհված մարդկանց հիշատակին նվիրված պղնձե խաչ դնել դժվարամատչելի Հորն հրվանդանում ու թողնել տարբեր լեզուներով գրություններ:

Զ. Բալայանը տեղեկացրեց նաև, որ ցանկություն կա ապագայում ճանապարհորդությունը շարունակել դեպի Չինաստան ու Ճապոնիա: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե որքանով է արդարացված, որ մարդիկ այստեղ հնարավորություն չունեն ապրելու, իսկ իրենք առագաստանավով շրջում են, Զորի Բալայանը պատասխանեց, թե իրենք պետությունից փող չեն վերցրել:

«Ես արդեն 3 հատոր գրել եմ «Կիլիկիայի» մասին, գրելու եմ նաև «Արմենիայի» մասին, ու բարերարների անունները կհրապարակվեն գրքում»,- նշեց նա՝ հավելելեվ, թե իրենց ընտանիքները Հայաստանում ստացել են աշխատավարձ:

Նավապետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ այս ճանապարհորդության պատմական նշանակությունն այնքան կարևոր է, որ իրենց հաջողվեց անգամ 94 % մուսուլման բնակչությամբ Ինդոնեզիայում գտնել հայկականության հետքեր: «Աշխարհը հայերին չգիտի, և սա շատ լավ հնարավորություն էր հայերին ճանաչելու համար»,- նկատեց նավապետը՝ ընդգծելով, թե ճանապարհորդության ընթացքում հաստատվել են նաև բիզնես կապեր, որոնք իրենք կփորձեն օգտագործել ի շահ երկրի բարօրության:

«Արմենիան» իր շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել է 2009 թ. մայիսի 28-ին՝ Վալենսիայից, անցել է 23 պետություններով, կտրել 42 հազար մղոն (50 հազար կմ), երկու անգամ հատել հասարակածը:

Զ.Բալայանի խոսքով՝ ճանապարհորդության ավարտը կարելի է համարել 2011 թ. օգոստոսի 5-ի գիշերվա ժ. 5:00-ը, երբ «Արմենիան» Կարմիր ծովից մտել է Միջերկրական ծով:

«Արմենիայի» անձնակազմը հայրենիք է ժամանել օգոստոսի 11-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում