Պայթյուն Է որոտացել պայթանյութերի արտադրության գործարանում, որը գտնվում Է Արեւմտյան Մակեդոնիայի Գրեւենա քաղաքի մերձակայքում: Այդ մասին, երկուշաբթի օրը հաղորդել Է Հունաստանի հրշեջ ծառայությունը:
ERT հեռուստաընկերության նախնական տվյալներով՝ երեք մարդ անհետ կորել Է, նրանք, հավանաբար, պահակներն են:
«Պայթունը եղել Է շատ ուժգին: Այն զգացվել Է նույնիսկ Գրեվենա քաղաքում, որը գտնվում Է գործարանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Գործարանն ավերվել Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ եւ բնական աղետների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ (ԵՄԱԿ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








































