Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ռուսական գրանցման օդանավերից օգտվելը կարող է կյանք արժենալ, խիստ կասկածելի է դրանց անվտանգության երաշխիքը

Մարտի 22-ից Ռուսաստանի «Աերոֆլոտ»  ավիաընկերությունը կվերսկսի  չվերթները Հայաստան թռիչքները SSJ100 (Sukhoi Superjet 100)  հայրենական ինքնաթիռներով: Այդ մասին տեղեկացնում է  փոխադրողը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Աերոֆլոտ»-ը սկսում է տոմսերի վաճառքը` Երևան ամենօրյա կանոնավոր չվերթների համար 2022 թվականի մարտի 22-ից:

Հիշեցնենք, որ  ռուսական Sukhoi Superjet-ը տխրահռչակ օդանավերից է, որը աչքի է ընկնում տեխնիկական խնդիրներով պայմանավորված վթարներով։ Այս օդանավերի  ստանդարտներին (ԳՕՍՏ) չհամապատասխանելու խնդրի մասին խոսել են ոչ միայն հայկական լրատվամիջոցներն,այլ նույնիսկ ռուսական լրատվամիջոցները  2011-ից մինչև հիմա լրատվամիջոցները, այդ թվում նաև` ռուսական, հաղորդում են Superjet-երի տեխնիկական խնդիրների մասին: Հավելենք, որ տարիներ առաջ՝2012-ի մայիսի 9-ին «ՍՔՕ»-ի «SSJ 100-95B» ինքնաթիռը,որից ձեռք էր բերել նաև «Արմավիան», Ինդոնեզիայում  ցուցադրական թռիչքի ժամանակ բախվել  է սարին՝ դառնալով 45 հոգու մահվան պատճառ: Ավիացիայի գծով փորձագետ  Շահեն Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ  իր ֆեյսբուքյան էջում  արդեն  անդրադարձել է  այս հայտարարությանը և անվտանգային խնդիրները նկատի ունենալով՝ իր հրապարակման մեջ քաղաքացիներին  կոչ է արել.« Զգուշացնում եմ՝ խուսափեք օգտվել  ռուսական արտադրության  օդանավերից, մանավանդ «Սուխոյ սուպերջեթ տիպի: Քանի որ այս որոշումն ընդունող անձնավորությունը (խմբ.-նկատի ունին ՌԴ նախագահ Վ.Պուտինին) թքած ունի մարդկանց կյանքերի վրա»:

Պետրոսյանի  պնդմամբ՝ մի քանի հիմնավորում ունի իր տեսակետը. նախ՝ այդ օդանավերի  սարքավորումները հիմնականում  արևմտյան  են՝ավելի կոնկրետեվրոպական, եթե այդ օդանավի որևէ սարքավորում խափանվի, փչանա, ապա այժմ Ռուսաստանի դեմ  գործող պատժամիջոցների պայմաններում ՝ ինչպե՞ս են կարողանանլու վերանորոգել, փոխել ինչ-որ սարքավորում։ Մյուս կարևոր խնդիրն, ըստ փորձագետի, այն է, որ դրանք կասկածելի են միջազգային անվտանգային չափանիշներին համապատասխանելու  առումով, որովհետև չունեն պիտանելիության միջազգային սերտիֆիկատ։  «Որակի հետ խնդիրներ ունենալու մեջ համոզվել ենք  ոչ մեկ անգամ։ Հիշեցնեմ, որ բավականին  վատ համբավ է ձեռք բերել մի քանի  խափանման, վթարների հայտնի դեպքերով։ Դա էլ քիչ է նույնիսկ  2012-ին  ցուցադրական թռիչքի ժամանակ «ՍՔՕ»-ի «SSJ 100-95B»-ն տեխնիկական խափանման պատճառով դարձելէ  մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ։ Այս դեպքից հետո էր, որ  ժամանակին՝2012-ին,  «Արմավիան»՝(Ղեկավարը Միխայիլ Բաղդասարովն էր) հրաժարվեց  այդ ինքնաթիռներից, որի առաջին տիպի գնորդն էր»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, Երկրորդ «SSJ 100»-ը (EK-95016), որ կրում էր «Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյան» անունը, 2012-ի աշնանն արդեն ներկվել էր «Արմավիայի» գույներով, սակայն այդպես էլ Հայաստան չեկավ  տեխնիկակկան վիճակի անբավարարության պատճառով։

Պետրոսյանի համար տարակուսելի  և անընդունելի է հանգամանքը,որ   «Սուխոյ սուպերջեթ տիպի բոլոր ինքնաթիռները, Ռուսաստանում նախատեսված լինելով  միայն ներքին, ոչ շատ երկար  թռիչքներ կատարելու համար, դեպի դուրս  թռիչք չունենալով, որոշվել է հիմա, որ այդ օդանավերը պետք է թռչեն Երևան և Բաքու։

Հարցին՝ ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել Հայաստանի քաղավիացիայի հանձնաժողովը  կամ արդյոք  հնարավորություն կա՞ արգելելու ի պատասխան՝Պետրոսյանը  նշեց. «Չեմ կարծում՝ ինչ-որ բան կձեռնարկեն, բացի դրանից՝ ազդելու հնարավորություններ չկան առանձնապես։ Պարզ լինելու համար ասեմ, որ ռուսական օդանավերի պիտանելիության  սերտիֆիկատը տրամադրում է Ռուսաստանի ավիացիոն իշխանությունը և թե ի՞նչ չափով է  արժանահավատ այդ երաշխավորությունը, չգիտենք, բայց մյուս կողմից՝ սրանից  բխում է, որ Հայաստանը քիչ հնարավորություններ ունի  մերժելու, արգելելու ռուսական ավիաընկերությանը»,-ընդգծում է նա։ Պետրոսյանի խոսքով՝ գործնականում հայկական կողմից մերժելու համար որպես հիմք այն կարող է  լինել. այն, որ եթե ինչ-որ խոտանում, խափանման դեպք լինի,  հայկական կողմը  արգելի  թռիչքները։ «Իսկ այժմ իրականում կարող է  միայն մեր համերկրացիներին հորդորել, զգուշացնել, որ չթռչեն ռուսական օդանավերով, ինչպես որ ես եմ արել»։

Հարցին՝արդյոք ռուսական «Աերոֆլոտը» հաշվի չի՞ առնում, որ դրանք հիմնականում ներքին թռիչքների համար են և ռիսկային է դեպի այլ երկրներ թռչելու համար  օգտագործելը և որ դա կարող է սպառնալիք լինել մարդկանց կյանքին, Պետրոսյանն ասաց,որ Ռուսաստանի իշխանությունները,ավիացիան, սրանով  ցանկանում են  իրենց վնասները մեղմել և ամբողջ աշխարհին ցույց տա, որ արևմտյան պատժամիջոցներին կարող են դիմակայել իրենց  ներքին ռեսուրսներով.« Ինչպե՞ս կարող է  ռուսաստանյան իշխանությանը հետաքրքրել  մարդասիրական հարցերը. մարդկանց կյանքը ոչ մի արժեք չունի նրանց համար։ Ինչպես վերևում եմ ասել,  նրանք թքած ունեն մարդկանց կյանքի վրա։ Բավական է նայել՝ ինչ են անում Ուկրաինայում»,-հավելեց նա։

Հարցին՝ արդյոք մենք ռեսուրսներ չունենք՝ օգտվելու այս իրավիճակից՝ հաշվի առնելով նաև ռուսական ավիափոխադրողների գների կտրուկ բարձրացումը՝, պարոն Պետրոսյանն ասաց, որ «Սուխոյ սուպերջեթ» –ին այլընտրանք կարող է դառնալ  առաջիկայում՝մայիս ամսից «Էյեր Արաբիկայի»  շուկա մուտքով։ Իսկ մինչ այդ  կարող են օգտվել «FLYONE ARMENIA»-ի թռիչքներից։

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ինչպիսի մրցակցային պայմաններ կան հայաստանյան գրանցման և ռուսական ավիափոխադրումների միջև, հաշվի առնելով ռուսական ավիափոխադրողների գների կտրուկ բարձրացումը՝ հայկականը չի կարող օգտվել և ավելի լավ մրցակցային դիրքում հայտնվել։

Անդրադառնալով մրցակցային հարցերին՝ ասաց.  «Իսկապես պատժամիջոցներից հետո ռուսների մեծ հոսքով պայմանավորված՝  Ռուսաստանը գները շատ է  բարձրացրել է՝  մինչև 2000 դոլար,սակայն  ընդհանուր առմամբ  հիմա խառնաշփոթ վիճակ է և դժվար է հստակ բան ասել օգուտների մասին, բայց թռիչքների քանակի ավելացում ամենայն հավանականությամբ  կլինի»,- նկատեց  զրուցակիցը։ Իսկ մրցակցային առավելության մասին,ըստ նրա,  անիրատեսական է խոսելը, քանի որ  եթե մեր հայկական փոխադրողներն իրենց ունեցած սահմանափակ հնարավորություններով  թռչում են միայն Մոսկվա,ապա ռուսականները   տարբեր ուղղություններով են թռչում ու օրական 10թռիչք են ունենում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում