Thursday, 11 06 2026
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»

Պետությանը պատճառված և դատախազության ստորաբաժանումների հայտնաբերած վնասի չափն աճել է 52%-ով

Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2021թ. ընթացքում պետական գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով տարբեր ոլորտներում կատարվել է ընդհանուր 1308 ուսումնասիրություն, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 60%-ով: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 687 իրավախախտում: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ենթակառուցվածքների կառավարման, կրթության, պետական գնումների, իսկ Զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները:

«Պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել է 63 սուբյեկտ:

Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 55 հաղորդում և միջնորդագիր:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 253 քրեական գործ, իսկ 115 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության՝ նյութեր նախապատրաստելու համար։

Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, պետական սեփականության գույքի գնահատման, մասնավորեցման, պետական մարմինների կարիքների համար գնումների, սննդամթերքի անվտանգության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար նախատեսված բյուջետային միջոցների ծախսման, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, բնապահպանության և բնօգտագործման, ընդերքօգտագործման, էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման և այն ոլորտներում արձանագրված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադումներով, ի թիվս այլնի, ուսումնասիրության առարկա է դարձվել նաև որպես մարտական գործողությունների հետևանքով պատճառված մարտական կորուստ արձանագրված վնասների առաջացման հանգամանքները:

Նշվում է, որ դատախազները դատարան են ներկայացրել 626 մլն. դրամ հայցապահանջով պետական շահերի պաշտպանության 77 հայց՝ 2020թ. համեմատ 37.5%-ով ավելի:

Դատարաններում 2021թ. քննվել է պետական շահերի պաշտպանության 44 հայց, բավարարվել է շուրջ 265 մլն դրամ հայցապահանջով 39 հայց: Քննության ընթացքում է գտնվում 7 մլրդ 171 մլն 48 հազ. դրամ հայցապահանջով 117 հայց:

Ըստ դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2021թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ նախազգուշացումներով, հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերի՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 32.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 52%-ով: Վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում