Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ռուսաստանի հայերի մասին պետք չի մտածել․ Մոռացեք, մեր գործարարներից որևէ մեկը չի գա Հայաստան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը

-Պարոն Մարկոս, Ռուսաստանում բնակվող հայ գործարարներն ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանից, ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում, արդյոք կապիտալը Հայաստան տեղափոխելու միտում կա:

-Հիմա այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այնքան Ռուսաստանի հայերի մասին պետք չի մտածել, որքան Հայաստանում ապրող հայերի մասին, որովհետև Ռուսաստանը միանշանակ հաղթահարելու է այս ամենը, նա մեծ պետություն է, մեծ հզորություններ ունի, ռեսուրսներ ունի: Մոռացեք, մեր գործարարներից որևէ մեկը չի գա Հայաստան։

-Կարծում եք, որ շատ արագ Ռուսաստանի տնտեսությունը կվերականգնվի՞:

-Այո՛, միանշանակ: Ես հետևում եմ ամեն ինչին, և կարող եմ ասել, որ բոլոր առումներով օգուտը Ռուսաստանինն է:

-Այսինքն՝ որքան էլ, որ ռուբլին անկում է ապրում, մեր գործարարներն այդտեղ վնասով են աշխատում, հույս կա, որ ամեն ինչ արագ վերականգնվելո՞ւ է:

-Այո՛, ամեն ինչ այդպես էլ լինելու է: Իմացեք, որ այստեղի բոլոր հայ գործարարները բավականին առաջ գնացած են, ինչքան էլ ինչ-որ բան պակասի, մեկ է, նրանց միշտ լինելու են առաջին-երկրորդ տեղերում: Այդ տղաների մեծամասնությունն ինձ մոտ են աշխատել, որոնք կամաց-կամաց ստեղծել են իրենց ընկերությունները, գործարանները: Ինչքան էլ վիճակը վատանա, իրենց վիճակն էլի լավ է մնալու:

-Հիմա որոշակի աջակցության ծրագրեր կա՞ն գործարարներին օգնելու: ՌԴ կառավարությունն ինչ-որ քայլեր անո՞ւմ է, որոնք կմեղմեն վնասների չափերը:

-Իհարկե, անում է, բանկերում տոկոսներն են բարձրացել, տարեկան տոկոսադրույքները դարձել են 20-21 տոկոսի: Օրինակ, երբ մենք մեր փողերը տալիս ենք բանկերին, ես, օրինակ, մեծ գումարներ ունեմ տարբեր բանկերում, դրանք բոլորը 21 տոկոսով են հիմա: Առաջ 7-8 տոկոս էր, հիմա արդեն 21-22 տոկոս:

-Ռուսաստանի նկատմամբ մեծ պատժամիջոցներ են կիրառում, դա չի մտահոգում գործարարների՞ն:

-Ո՛չ, դա իրենց վրա չի էլ ազդելու: Մենք ռուսների նկատմամբ ենք ճիշտ վերաբերվում, իրենք էլ՝ մեր նկատմամբ: Իրենք նորմալ աշխատող հայերի հանդեպ շատ լավ են վերաբերվում:

-Մեր հայրենակիցներիս շատե՞րն են ուզում վերադառնալ Հայաստան: Օրինակ, այս օրերին շատ ռուսներ են գալիս Հայաստան:

-Ռուսներ, այո՛, գալիս են տարբեր տեղերից Հայաստան: Իսկ հայերն էստեղ իրենց գործերն ունեն, գան Հայաստան ի՞նչ անեն: Գան ընկնեն Սերժի և Ռոբերտի ձե՞ռքը։

Ղարաբաղյան կլանը՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իրենց շրջապատը, միշտ էլ ուրիշ բաներով է զբաղվել, հարստացել են կամ իրենց տղերքին են հարստացել: Եթե հիշում եք, ես նամակ եմ գրել, տեղեկացրել, թե ինչպես են ինձ թալանել, թե ինչ ակնկալիքներ ունեմ ես ՀՀ արդադատությունից, բայց մինչև այս պահը որևէ արձագանք չկա։

Դրա համար ես շարունակում եմ գործարարությամբ զբաղվել Ռուսաստանում, նոր գործարաններ եմ կառուցում։ Իսկ Դուք տեսե՞լ եք որևէ մի գործարարի, որ վերադարձած լինի Հայաստանում ներդրումներ անելուն։ Ես մեծ ուրախությամբ կուզեի Հայաստանում ներդրումներ անել, բայց քանի որ այդ սրիկաները որևէ կերպ չվերադարձրին ինձնից թալանածը, ես ինչպե՞ս  կարող եմ վերադառնալ։ Ես դեռ սպասում եմ արդարադատությանը։ Ես հիմա զգուշացնում եմ՝ եթե այսքանից հետո էլ ինձնից թալանածները չվերադարձնեն ինձ, նշանակում է չկա պետություն, չկա արդարադատություն չկա։ Բազմիցս զգուշացրել եմ, որ իմ ունեցվածքը զավթել են նախկին ղեկավարները՝ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը։ Իսկ մինչև մարդկանցից թալանածը չվերադարձնեն, ինչպես նախկինում եմ կրկնել, Հայաստանում ներդրումներ չեն լինի։

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում