ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հեռախոսազրույցը կկայանա մարտի 18-ին Վաշինգտոնի ժամանակով առավոտյան 09:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին): Այդ մասին Է վկայում Միացյալ Նահանգների ղեկավարի՝ Սպիտակ տան կողմից տարածված գրաֆիկը: Այնտեղ նշված Է, որ զրույցը կկայանա մամուլի համար փակ ձեւաչափով:
Բայդենի մասնակցությամբ հաջորդ միջոցառումը նշանակված Է տեղական ժամանակով 11:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին): Ավելի վաղ մարտի 18-ին Սի Ծինպինի եւ Բայդենի միջեւ հեռախոսազրույցի կազմակերպման պլանների մասին տեղեկատվությունը հավաստել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:
Ինչպես հայտնել Է Սինհուա գործակալությունը, երկու երկրների ղեկավարները «կարծիքներ կփոխանակեն չին-ամերիկյան հարաբերությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»: Մինչ այդ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին գրավոր հայտարարության մեջ հայտնել Է, որ Բայդենը մտադիր Է Սի Ծինպինի հետ քննարկել, բացի այլ հարցերից, Ուկրաինայի իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










































