Friday, 03 05 2024
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը

Հայաստան եկած ռուս գործարարների համար գործելու պարարտ հող կա, բայց կան խնդիրներ

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք:

https://www.primeminister.am/files/pics/2022/03/14/29191_b.jpg

Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Այս մարմինն ստեղծվել է, որպեսզի գնահատենք հանրային ներդրումների, կապիտալ ներդրումների առաջնահերթությունները և որոշումներ կայացնելիս կարողանանք առաջնորդվել ըստ օգտակար գործողության առավելագույն գործակցի, ինչպես նաև բյուջեի պլանավորման համատեքստում տեղավորենք այս աշխատանքը»:

Որքանով արդյունավետ կարող է լինել նման կոմիտեի գործունեությունը, որքանով դրա գործունեության արդյունքում կարող ենք ներդրումների հոսքի ականատես լինել: Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին շատերը փորձում են իրենց բիզնեսները տեղափոխել այդ թվում նաև Հայաստան: Սա կարո՞ղ է նպաստել այդ հոսքին:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ, ով նշեց. «Մեր նման երկրները դիտարկվում են ինստիտուցիոնալ ոչ լրիվ զարգացած, թերզարգացած երկրներ այն առումով, որ օրինակ, տնտեսական հարաբերությունների արդյունավետության կազմակերպման համար անհրաժեշտ են լիարժեք գործող ինստիտուտներ, իսկ դրանց ձևավորումը տասնամյակներ է պահանջում: Այն երկրներում, որտեղ այդ ինստիտուտները գործում են, նմանօրինակ կոմիտեի անհրաժեշտություն չկա: Մեր նման երկրներում, որտեղ ինստիտուցիոնալ բացեր կան, կարիք կա ինչ-որ մի կենտրոնացված կառույց ստեղծել: Այսինքն այդ կոմիտեի անհրաժեշտությունը կա: Իսկ թե որքանով դա կարող է նպաստել ներդրումներին, դա կախված է նրանից, թե այնտեղ ինչ հարցեր կքննարկվեն ու ինչ որոշումներ կկայացվեն: Առանց այդ էլ Հայաստանը տարբեր սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով ներդրումների ակտիվության մասով բավականին խնդրահարույց վիճակում է:

Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար շատ գրավիչ չէ թե աշխարհաքաղաքական ռիսկերի, թե փոքր շուկա լինելու պատճառով: Այդ օբյեկտիվ իրողությունները սահմանափակում են ներդրումները»,-ասաց նա՝ նկատելով, որ ներդրումների համար գրավիչ լինելը 1-2 օրում լուծելիք հարց չէ:

«Պետք է քո մոտ ունենաս կամ շուկա, կամ ռեսուրսներ, որոնք օգտագործելով կարող է գործունեություն ծավալել տնտեսվարողն ու շահույթ ստանալ: Փոքր շուկայի պայմաններում դա բավականին դժվար է: Այստեղ շատ արագ լուծումներ ակնկալելը պատրանքների ոլորտից է, բայց դա չի նշանակում, որ օպերատիվ խնդիրներ չկան, որոնք կոնկրետ մի քանի ոլորտներ, որոնք գրավիչ են ներդրումների համար, այդ ոլորտներում պետք է ավելի ինտենսիվ աշխատել ներդրողների հետ»:

Ինչ վերաբերում է նրան, որ ներդրողները չեն շտապում գալ Հայաստան, նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, Արմեն Քթոյանն ասաց. «Այո, ռուսական բիզնեսը բախվել է նոր մարտահրավերների և տարբեր գործարարներ տարբեր որոշումներ են կայացնում: Մի մասը որոշում է բիզնեսը տեղափոխել Ղազախստան, Բելառուս, մի մասը կարող է որոշել բիզնեսը փակել, մի մասը՝ տեղափոխել բոլորովին այլ երկիր և մի մասն էլ կարող է ընտրել Հայաստանը: Վերջին շրջանի որոշակի ակտիվացումը, որ նկատում ենք, վկայում է այն մասին, որ կան գործարարներ, որոնք համար Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել և իրենց հետ պետք է շարունակել աշխատանք տանել: Ըստ պետռեգիստրի տվյալների, վերջին շաբաթվա ընթացքում ռուս ձեռնարկատերերի կողմից ՀՀ-ում գրանցվել են 250-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ, 100-ից ավելի իրավաբանական անձինք, այդ պրոցեսը գնում է: Պետք է որոշակի ժամանակ անցնի, որ հնարավոր լինի հասկանալ, թե որքանով է դա շոշափելի արդյունքներ տալիս մեր տնտեսությանը»:

Տնտեսագետը նկատեց, որ թեև հիմա Հայաստանում գործելու պարարտ հող կա, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ ՀՀ տնտեսությունը փոքր է, արտահանման առումով Հայաստանը պարզունակ կառուցվածք ունի, տարածաշրջանային ու գլոբալ արժեշղթաների մաս գրեթե չի կազմում, ապրանքային քիչ շուկաներ կան, որտեղ կարող ենք ապրանք արտահանել. «Աշխատուժի հետ կապված ևս խնդիրներ կան: Այսինքն մեր տնտեսության ներսում մենք ունենք մրցունակության և այլ բնույթի հետ կապված խնդիրներ, որոնք սահմանափակում են այսօրինակ հնարավորություններից օգտվելու տիրույթը»,-ընդգծեց Արմեն Քթոյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում