Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 11 հայ խաղաղ բնակիչ։
Քաղաքական վերլուծաբան, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Մարատ Հակոբյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ նրանք ապրում էին Չոնգարում, Խերսոնում, Մարիուպոլում, Խարկովում, Կրիվոյ Ռոգում և Կիևի մարզի Իրպեն քաղաքում։











































