Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Ռուբլին անհասկանալի վալյուտա է դառնում. պետք է բանակցել ռուսների հետ

Հայաստանի ԿԲ կանխատեսում է՝ այս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կունենանք, շատ նախնական գնահատականների համաձայն՝ շուրջ 20 տոկոսի չափով։ Ի՞նչ է սպասվում այս առումով Հայաստանի տնտեսությանը։ Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ նվազումը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության վիճակով. «Պարզ չէ, թե որքան ռուսական էկոնոմիկան կընկնի, երկրորդ, պարզ չէ, թե ռուբլի-դոլար հարաբերակցությունն ինչպիսին կլինի, և երրորդ, պարզ չէ, թե ինչ պետըք է անեն այստեղ ռուբլու հետ: Տրանսֆերտները կապված են այս երեք անորոշությունների հետ»,-ասաց նա:

Հարցին, թե որքան պատերազմը երկարի, այնքան այս անորոշությունը կխորանա՞, նա պատասխանեց. «Որքան պատերազմը երկարի, այնքան կվատանա վիճակը, բայց եթե շուտ ավարտվի, չեմ կարծում, որ սանկցիաները կավելանան: Բոլոր դեպքերում Հայաստանում խնդիր է լինելու, թե ինչ անել ռուբլու հետ: Եթե ռուբլու փոխարժեքը կայունանա, դա ՌԴ տնտեսության անկման չափով պայմանավորված կլինի: Բայց այս պահին իմ նշած երեք գործոնները աշխատում են և նրանցից յուրաքանչյուրն անորոշ է: Ռուսաստանի անկումը 10-15 տոկոս են կանխատեսում»:

Դիտարկմանը, թե արդյոք որևէ կերպ հնարավոր է վերահսկել այս անկումը, երբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները գնալով ավելանում են, Արմեն Եղիազարյանը նկատեց, որ ամբողջ պրոբլեմն այն է, որ ռուբլին ընդհանրապես անհասկանալի վալյուտա է դառնում, չգիտես՝ ինչ պետք է անես դրա հետ. «Դրանով ոչ մի բան չես կարող առնել, ոչ Ռուսաստանից ես առնում, ոչ կոնվերտացիա է լինում դոլարի հետ: Հիմա պետք է արագ բանակցել ռուսների հետ, թե ինչ է լինելու, ոնց են աշխատելու, առևտուրը ոնց է լինելու: Էշի ականջում քնած են»:

Նա ընդգծեց, որ Հայաստանն այս առումով խոցելի է, քանի որ հիմնական շրջանառությունը ռուսների հետ է. «Գազը ո՞նց ես առնելու: Ռուբլին էժանանում է, գազը թանկանալու է: Պետք է փորձեն բանակցել ռուսների հետ, հասկանան ոնց է լինելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ ռուսները մեծ քանակությամբ դոլար ու եվրո են գնում, որի արդյունքում այդ երկու արժույթների փոխարժեքներն աճում են, ինչպես պետք է դա վերահսկվի, տնտեսագետն ասաց. «Կոնվերտացիան ո՞նց է արվում. ռուբլին փոխում են դրամ, դրամը դարձնում են դոլար: Դոլարի կուրսը կբարձրանա, ռուբլու փորաժեքն էլի կընկնի, իսկ ինչքան ռուբլին արժեզրկվի, այդքան մեզ համար խնդիր է լինելու, քանի որ գազի գնի վրա է ազդելու: Ռուսաստանի հետ հիմնական խնդիրը դա է: Դա պետք է ինչ-որ ձևով կարգավորեն: Ես չեմ լսել, որ դրա հետ կապված ինչ-որ առաջարկ լինի: Աստված տա, պատերազմն արագ վերջանա, գները կկանգնեն: Այո, պատժամիջոցները չեն վերանա, բայց գազը դեռ ռուսներից առնում են, իսկ դա դոլարով են առնում, հետևաբար դոլարի հոսք կլինի Ռուսաստան: Հիմնական սահմանափակումները ռուսներն իրենք են դրել, եթե հանեն, վիճակը կլավանա: Հենց որ ռուբլին կայունանա, կամաց-կամաց կշտկվի վիճակը, ռուբլու պրոբլեմը մի քիչ կպակասի»:

Անդրադառնալով գնաճին, Արմեն Եղիազարյանն ասաց, որ բնական է, որ եթե ներմուծումը թանկանում է, գներն էլ երկրի ներսում աճում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում