Այսօր՝ մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ֆրանսիայում ապրող հայազգի լրագրող Տիգրան Եկավիանի հետ:
Եկավիանը կարծում է, որ հայ-ֆրանսիական հարաբերություներին պետք է հաղորդել ռազմական բաղադրիչ: Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին, Եկավիանը նկատեց, որ իրավիճակը ի նպաստ Հայաստանի չէ և Հայաստանը կարող էր այս պատերազմում միջնորդի դեր կատարել․ «Միրզոյանը կարող է Փարիզից այս առնչությամբ ուղերձ հղել»: