Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Արաբական աշխարհը մոտենում է Կովկասին. Երևանը չպետք է հապաղի

Ինչպես  որ բավականին բարդ է ասել, թե ինչ է կատարվում Ուկրաինայի տարածքում ռազմական առումով՝ կողմերից յուրաքանչյուրն իրավիճակը մատուցում է իր համար անհրաժեշտ քարոզչա-տեղեկատվական պրիզմայով, այդպես էլ ներկայումս բավականին բարդ է ասել ռազմական գործողություններին զուգահեռ ծավալվող նկատելի բանակցային մաքոքի բովանդակության մասին: Մարտի 14-ին Մոսկվա էր ժամանել և Լավրովի հետ բանակցում էր Կատարի արտաքին գործերի նախարարը, մարտի 15-ին արդեն Մոսկվայում է Իրանի արտգործնախարար Աբդոլահիանը, իսկ մարտի 16-ին՝ ըստ տեղեկության, Մոսկվա է մեկնում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Միայն այս «եռաշերտ» դրվագը հուշում է, որ տեղի է ունենում դիվանագիտական չափազանց դինամիկ գործընթաց, որտեղ Ուկրաինայում կրակի դադարեցման թեման թերևս միայն մակերեսն է, իսկ խորքում կան անկասկած բավականին լուրջ շերտեր, որոնք վերաբերում են թե աշխարհաքաղաքականության, թե աշխարհտնտեսական, մասնավորապես էներգակիրների շուկայում ընթացող տեկտոնական շարժերի մասին: Առայժմ բավականին բարդ է ասել, թե ինչ հանգրվանում կանգ կառնի այդ ակտիվ շարժը:

Զուգահեռ ծավալվում է բանակցություն Կիևի և Մոսկվայի միջև և Զելենսկու գրասենյակը հայտարարում է, որ քննարկում են կրակի դադարեցման և ռուսական զորքն Ուկրաինայից դուրս բերելու հարցը: Սակայն սա ևս, անկասկած մակերևույթում գտնվող տեղեկատվություն է, հատկապես եթե նկատի առնենք և այն, որ օրեր առաջ Զելենսկու գրասենյակի պաշտոնյաները խոսում էին այն մասին, որ պայմանավորվել են Ռուսաստանի հետ չբարձրաձայնել բանակցային թեմաները, քանի դեռ չկա կայուն համաձայնություն: Բանակցային այդ ինտենսիվ մաքոքը անշուշտ չի շրջանցում նաև կովկասյան ռեգիոնը և այստեղ իհարկե Երևանի համար կարևորագույն խնդիրը այդ գործընթացների հանդեպ «օբյեկտային» կարգավիճակ չստանալն է և թեկուզ թույլ սուբյեկտությամբ, այդուհանդերձ մասնակցային որոշակի ջանքը:

Այդ համատեքստում Երևանի համար առանցքային նշանակություն ունեցողը երկու «դիվանագիտական գիծ» է՝ հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ ծավալվող խոսակցությունը, և Մինսկի խմբի համանախագահներին ուղղված դիմումը, որ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություն կազմակերպելուն: Միաժամանակ սակայն, Երևանի համար թերևս անհրաժեշտ է հնարավորության դեպքում ավելացնել աշխատանքը հատկապես արաբական աշխարհի ուղղությամբ: Արաբական երկրները կարծես թե նկատելիորեն «մոտենում» են կովկասյան ռեգիոնին: Մարտի 14-ին Ալիևը Բաքվում ընդունել է Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը: Սաուդյան Արաբիան ու Կատարը այս օրերին աշխույժ շփվում են Մոսկվայի հետ, ու թեև Կովկասը այսպես ասած անուղղակի տրանզիտ է, սակայն իր արաբական երկրների դերակատարության աճը նկատելիորեն հետք կթողնի նաև ռեգիոնալ մթնոլորտի վրա: Այդ տեսանկյունից թերևս կարևոր է, որպեսզի Երևանը փորձի աշխուժացնել շփումները արաբական ուղղությամբ, ինչը կարող է ունենալ նաև տնտեսական կարևոր հեռանկարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում